...

Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ի տատին պետք է պարզաբանումներ տան

Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ի տատին պետք է պարզաբանումներ տան

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահն ասել է, թե որոշ հարցերի վերջնական պատասխանները պետք է ստանան Սերժ Սարգսյանից: 

Պնդում եմ, որ հանձնաժողովը պարտավոր է լսել նախկին ԱԺ պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղից նրան տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և որ այս պատերազմի նպատակը Ադրբեջանին ԵԱՏՄ-ին անդամակցությունն էր»:

«ՉԻ». Հիացնում է Շարմազանովի օպերատիվ արձագանքը: Այսպիսի տեմպերով գնա, հանրապետականները կպահանջեն նաև ներկայիս իշխանություններին դատի տալ մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի համար:

Ապրիլյան պատերազմի պատասխանատուները այն ժամանակվա իշխանություններն էին՝ Հայաստանի և Արցախի: Բացի նրանցից, ուրիշ ոչ ոք չի տիրապետել բանակի զինվածության, մարտական պատրաստվածության, օպերատիվ-հետախուզական աշխատանքներին: Սերժ Սարգսյանն է եղել Գերագույն գլխավոր հրամանատարը: Բա ուրիշ ո՞ւմ պետք է հրավիրեին: 

Իսկ այդ օրերի իրադարձությունների մասին հարյուրավոր մեկնաբանություններ ու վերլուծություններ են արվել: Մեկն ասել է՝ Սերժի ձեռքի գործն է, մյուսը՝ Լավրովի, երրորդը պնդում էր, որ դա հենց Սերժ Սարգսյանի դեմ է եղել:

Հիմա ի՞նչ, Շարմազանովը բոլոր այդ մեկնաբանությունների հեղինակներին մտադիր չէ՞ ուղարկել Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով: 

Իմիջիայլոց, ապրիլյան պատերազմի մասին տեսակետ նաև ՀՀԿ-ի տատին է հայտնել: Նա էլ է պարտավոր իր տեղեկությունները պարզաբանել:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1547 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ