Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղը բավական հեռու է հայ-ադրբեջանական սահմանից: Բայց դատելով գյուղի միջնակարգ դպրոցի ողբալի վիճակից, կրթօջախը կարծես հաուբիցների ռմբակոծության է ենթարկվել:
Դպրոցը իր հիմնադրման պահից չի վերանորոգվել, հարցին քաջատեղյակ է ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը: Սակայն սայլը տեղից առայժմ չի շարժվում: Դրախտիկի երեխաները իրավունք ունեն ավելի լավ պայմաններում կրթություն ստանալ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020