...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Գուանդունի շրջանում գտնվող ռազմաբազա այցի ժամանակ հայտարարել է, որ չինացի զինվորները պետք է պատրաստ լինեն պատերազմի: 

Հայկական համացանցում սա ոգևորության անհասկանալի ալիք էր բարձրացրել: Անհասկանալի, որովհետև չինացի ղեկավարը չէր կոնկրետացրել, թե հատկապես ում դեմ են պատրաստվում պատերազմի:

Ընդհանրապես, վերջին օրերին շատ հաճախ են ոգևորված տարածում լուրեր, որոնք փորձում ես ստուգել, պարզվում է, որևէ հիմք չունեն, աղբյուր չեն հիշատակում: Երբեմն բավական լուրջ մարդիկ են դրանք տարածում: Մեկը նույնիսկ լուր էր տարածել, թե Էրդողանը մեռել է. ու լիքը սրտիկներ, շնորհավորանքներ:

Ավելի լավ է, բավարարվենք Չինաստանով, մանավանդ դեռ հաստատված չէ, որ թուրքերի դեմ չեն պատրաստվում կռվել: Բայց որ կռվեր, է՜...

«Չորրորդ իշխանություն», թիվ 31, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ