1920 թվականին քեմալական Թուրքիան դաշնակներին առաջարկեց հրաժարվել Սևրի պայմանագրից, հաշտության պայմանագիր կնքել, որով Հայաստանը կունենար մոտ 55-60 հազ. քառակուսի կիլոմետր տարածք: Դաշնակները հրաժարվեցին, արդյունքում եղավ պատերազմ, դաշնակները ստորագրեցին Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան, որով Հայաստանը հավերժ զրկվեց Ղարսից, Սուրմալուից, Արարատ լեռից, զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։
2020 թվականին Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ անգամ առաջարկեցին հաշտության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և ընդունել, այսպես ասած՝ Լավրովի պլանը: Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ համառեց, արդյունքում ստորագրեց կապիտուլյացիոն համաձայնագիր, որով Արցախը կորցրեց ոչ միայն 7 շրջանները, այլ նաև՝ Հադրութի շրջանն ու Շուշին:
Հ.Գ. Բոլոր համընկնումները կրում են ոչ պատահական բնույթ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 40, 2020
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: