...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

Վերջերս կայացած հեռուստահաճախականությունների համար մրցույթում Հայաստանի երկրորդ հեռուստաալիքը չի հավաքել անհրաժեշտ միավորներ և 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։

«Մեր հեռուստաընկերությունը համարում է այս որոշումը ոչ իրավաչափ և խտրական և բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար»:

Այսքան բան: Ոչ մի խոսք, թե ինչու է ոչ իրավաչափ և խտրական: Մանավանդ որ ընդդիմության բազմաթիվ այլ հեռուստաընկերություններ՝ անունը դնենք միշիկական, քոչարյանական, դաշնակցական, շարունակելու են նույն ծավալով եթեր դուրս գալ: 

Այդ մենք էինք ժամանակին բողոքում, երբ եթերից զրկվեց Հայաստանում միակ անկախ հեռուստաընկերությունը՝ «Ա1+»-ը: Զրկվեց այսօր իբր թե հայրենիքը փրկող Ռոբերտ Քոչարյանի հրահանգով, որպեսզի տարիներ շարունակ մեզ էկրաններից հեռուստաաղբ մատուցեն: Ու մենք տարիներ շարունակ պայքարել ենք Հայաստանում ազատ խոսքի համար: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1101 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ