...

Ստոպ-կադր. չորացավ են կպել

Ստոպ-կադր. չորացավ են կպել

ՔՊ-ի ներկայացուցիչները՝ պաշտոնյաներ, պատգամավորներ, համակիրներ, այսօր հավեսով տարածում են քարոզարշավի ընթացքում արված մի լուսանկար, որտեղ քաղաքացին լուսամուտից ջերմ ողջունում է իրեն բուկլետ նվիրող քպ-ականներին:

Լավ է անում, թող ողջունի, իր գործն է: Միայն թե, նույն քպ-ականներին խորհուրդ կտանք տարածել մեկ այլ լուսանկար, որտեղ 2018 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տնկած ծառը Ծիծեռնակաբերդում չորացել է: 

Գոնե Կորեայի նախագահի տնկած ծառը լիներ, դեռ կդիմանայինք մի կերպ, բայց Մակրոնին ամեն օր փառաբանում եք, մեջբերումներ անում, նրան Հայաստանի ու հայոց ազգի մեծագույն բարեկամ համարում, այդպե՞ս եք մեծարում բարեկամին, որ իր տնկած ծառն էլ չեք կարողանում պահել: 

Մտածեք՝ ոնց եք մեկնաբանելու այս ամոթալի պատկերը, չնայած՝ մեզ թվում է, որ էս չորացած ծառը գցելու են Հայկ Մարությանի ջեբը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   435 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ