...

Թաղապետին է պետք, թող թաղապետարանների աշխատակիցներն էլ բաժանեն օգնությունը

Թաղապետին է պետք, թող թաղապետարանների աշխատակիցներն էլ բաժանեն օգնությունը

«ՉԻ» տեղեկություններով՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը շարունակում է Հանրապետականի օրոք ձևավորված ավանդույթը: Նրա կարգադրությամբ՝ Նոր տարվա առիթով համատիրություններին տրվել են սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված անհրաժեշտ   մթերքներ:

Սակայն պարզվում է, որ որոշ համայնատիրությունների նախագահներ, որոնք նախկինում սիրահոժար կատարում էին իշխանությունների ցանկացած պատվեր, ինչպես նաև մեծ դերակատարում էին ունենում ընտրությունների ժամանակ՝ հատկապես սոցիալապես անապահով բնակիչներին ուղղորդելու հարցում, հրաժարվել են մթերքը բնակիչներին բաժանել: Նրանք հայտարարել են, որ իրենք թաղապետի համար աշխատող ձեռք չեն, թաղապետին պետք է, թող թաղապետարանի աշխատակիցներն էլ բաժանեն նվեր-օգնությունները:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1744 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ