...

Տանը իրեն Չերչիլ են անվանում

Տանը իրեն Չերչիլ են անվանում

Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Չերչիլն ասում էր՝ «Հիտլերի դեմ պայքարում պատրաստ եմ դաշնակցել նույնիսկ սատանայի հետ»։ Հիմա իմն է. Նիկոլի դեմ պայքարում բացարձակ կարևոր չէ, թե ով է կողքինդ։ Ով էլ լինի, ի տարբերություն Նիկոլի, հող չի հանձնել, ով էլ լինի՝ դավաճան չէ, ով էլ լինի՝ կապիտուլյանտ չէ, ով էլ լինի՝ օտարերկրյա գործակալների գործընկեր, պատանդ կամ մարիոնետ չէ։

Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե բարիկադի որ կողմում է՝ դավաճանների, թե հայրենասերների»։

«ՉԻ». Չերչիլը մի լավ կպտտվեր գերեզմանում, եթե իմանար, թե իր խոսքերն ինչ կոնտեքստում են օգտագործում և ինչ կերպարների հետ են համեմատում:

Փաստորեն, ինքը Չերչիլն է, Փաշինյանը՝ Հիտլերը:

Ի գիտություն Միշիկի՝ հող հանձնող, դավաճան և կապիտուլյանտ են բոլոր նրանք, ովքեր 25 տարի խաբել են ժողովրդին: Համաշխարհային հանրությանը մի բան են խոստացել, բայց ժողովրդին ուրիշ բան ասել:

Վերը թվարկված էպիտետներին են արժանի բոլոր նրանք, ովքեր բանակը սպառազինելու փոխարեն «սպառազինել» են օֆշորի իրենց հաշվեհամարները:

Դավաճան էին բոլոր նրանք, ովքեր կեղծում էին ընտրությունները, այդ թվում 2017 թվականի, երբ ոչ միայն վերարտադրվում էին, այլ նաև նպաստում, որ իրենց քիմքին հաճելի ընդդիմություն տեսնեն խորհրդարանում: Խորհրդարանական գործընկերներ էլ այս նույն սկզբունքով ընտրեցիք, որ այսօր հայտնվեցինք այս վիճակում:

Հ.Գ. Իմիջիայլոց, ի տարբերություն ֆեյք Չերչիլի, իրական պատմական կերպարը, լինելով ամենաազդեցիկ ազնվական տոհմերից մեկի ներկայացուցիչը, դասալիք չի եղել և երիտասարդ տարիքում մեկնել է հարավային Աֆրիկա՝ մասնակցելու անգլո-բուրական պատերազմին: Մեր Չերչիլը, չգիտես ինչու, խուսափել է զինվորական ծառայություն անցնելուց:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1102 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ