...

Տարածաշրջանի ամենաժողովրդավարական ԱԽՔ-ը

Տարածաշրջանի ամենաժողովրդավարական ԱԽՔ-ը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե «կառավարությունը 2018 թվականից սկսած սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթաց»։

Միայն թե չասեք՝ անվտանգության ոլորտի ժողովրդավարականը ո՞րն է։ Օրինակ՝ հետախուզության և հակահետախուզության աշխատակիցների ընտրությունը պիտի կատարվի բաց-թափանցիկ քվեարկության միջոցով, ռազմական գործողությունների ժամանակ՝ հարձակման կամ հակահարձակման ուղղությունները պիտի որոշվեն զինվորների ձայների պարզ մեծամասնությամբ, շփման գծի ինժեներական կառույցների տեղաբաշխումը պիտի դրվի հանրային լայն քննարկման, տարերային աղետների դեպքում փրկարարներն առաջին հերթին պիտի օգնություն ցուցաբերեն սոցկայքերում ամենաշատ «լայք» ստացած աղետյալներին, և այլն։ Ըստ Արմեն Գրիգորյանի՝ 2018-ին հենց սա է սկսվել։ Արդյունքներն ակնհայտ են։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   900 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ