...

Տարվա գժական իրադարձությանը բան չմնաց

Տարվա գժական իրադարձությանը բան չմնաց

Գոռ Վարդանյանը նոր ֆիլմ է նկարահանել, որը 2020թ. հունվարի 20-ից կինոթատրոններում ցուցադրվելու է:

Եթե անկեղծ, արդեն «դավադիտ» էինք եղել քաղաքական լուրեր և իրադարձություններ մեկնաբանելով, մեզ մշակութային նման խոշոր իրադարձություն էր անհրաժեշտ՝ մի քիչ ապալիցքավորվելու համար:

Գոռ Վարդանյանը շատ ճիշտ ժամանակին տվեց իր նոր ֆիլմի անոնսը: Դատելով նրա հրապարակած անոնսի լուսանկարից՝ մեզ չտեսնված թույն թրիլեր է սպասվում: 

Դեմքից արդեն երևում է, որ ֆիլմում պայքարելու է կոռուպցիայի դեմ և հատ-հատ հետ է բերելու ժողովրդից թալանածը: Ֆիլմում կլինեն նաև ասֆալտին փռելու տեսարաններ: Մի տեղ մեն-մենակ 4 օլիգարխի ասֆալտին փռելու է ու էնքան է տփելու, որ սրանք ինքնակամ ներկայանան ոստիկանության մոտակա բաժին ու հանձնվեն՝ խոստովանելով դեռ դպրոցական տարիներից գործած բոլոր հանցանքները:

Հետո ինքը մի կես ժամ կնստի բազկաթոռին, ինքն իր մտքերի մեջ կսուզվի, կխորհի կյանքի, չարի ու բարության մասին, արդարության վերաբերյալ խորիմաստ դատողություններ կանի, վերջը՝ ձեռքը կխփի բազկաթոռի հենակին ու թափով դուրս կգա տնից՝ աղքատներից խլած ունեցվածքները չար ու նախանձ մարդկանցից «վազվրատ» անելու: 

«Ստրելկա» կնշանակի «Բջնի» գործարանի մոտ ու կջարդի մի խումբ թափթփուկների, որոնք կփորձեն մետաղե «արմատուրաներով» իրեն հարվածել, բայց ինքը հաջողությամբ «ուխոդ» կլինի, ոտքի մի հարվածով երեք հոգու կգետնի, էն երկուսին ձեռքի մի հպումով չորս մետր հետ կթռցնի: Հետո ոտքը կդնի գետնին պառկածներից մեկի փորին ու կասի. «Դավայ»: Ու այդ պառկածը գրպանից կհանի «Բջնի» գործարանի բալնիքները ու սենց դողդողալով, մի տեսակ՝ չուզենալով, կդնի իր ափի մեջ: Ինքն էլ բանալիները կվերցնի ու կշրջվի, դե, կողքը կանգնած կլինի ունեզրկված ու լիքը տառապանքներ տեսած նախկին գործարարը, ու բանալին կտա իրեն: «Ահա, սա քոնն է», կասի Գոռի հերոսը, ու նախկին գործարարը կպաչի իր ձեռքերը, մինչև գետին կխոնարհվի, շնորհակալություն կհայտնի, մի տեսակ լացացնող երաժշտություն կհնչի:

Ու ֆիլմը կավարտվի նրանով, որ Գոռի հերոսը կանգնած է ինչ-որ ժայռի գագաթին ու վճռական աչքերով հետևում է, թե ինչպես են Քոչարյանի փաստաբանները հերթական միջնորդությունը ներկայացնում Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորին: 

Բայց ասեք, որ գժական ֆիլմ է: Սփիլբերգը ղալաթ է արել: Տարանտինոն կարա թոշակի անցնի: Ասում են՝ տոմսերի համար իրար են ուտում: Միայն վերնիսաժում, մեկ էլ՝ «Հրազդան» տոնավաճառում է մի քանի տոմս մնացել: Շտապեք, սա բացառիկ շանս է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2473 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ