...

Պոլիտեխնիկում հանցախմբի գործունեությունը շարունակվում է

Պոլիտեխնիկում հանցախմբի գործունեությունը շարունակվում է

Պոլիտեխնիկում տիրող իրավիճակի, ռեկտոր Գոռ Վարդանյանի և նրա ձևավորած թիմի նախկին ու ներկա անօրինականությունների, կեղծարարությունների վերաբերյալ բազմիցս արձագանքել ենք տարբեր մակարդակներով։

Մեկ տարի առաջ խիստ կասկածելի պայմաններում ռեկտոր դարձած Վարդանյանը, դրան նախորդած հինգ տարիների ընթացքում օգտվելով նախկին ռեկտոր Ո․ Մարուխյանի թողտվությունց, ռեկտորի տեղակալի պաշտոնն օգտագործել է միայն անձնական գովազդի և իր ապօրինի ընտրության հիմքերը նախապատրաստելու և իրականացնելու նպատակով։

Սույն թվականի ապրիլի 13-ին, շուրջ 5 առանցքային ուղղություններով իրականացված ակնհայտ չարաշահումների հստակ նկարագրությամբ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ պատկան բոլոր մարմիններին։ Հաշվի առնելով, որ համալսարանում նախկին ռեկտոր Ո․ Մարուխյանի հովանավորությամբ և ռեկտոր Գ․ Վարդանյանի համակարգմամբ գործում է կազմավորված հանցավոր խումբ՝ անհրաժեշտ ենք համարում անհաշտ պայքար սկսել Պոլիտեխնիկը նրանցից մաքրելու համար։ Հանրապետության վաղվա օրով մտահոգ քաղաքացիներին վստահեցնում ենք, որ հետևողական կլինենք և պարբերաբար կտեղեկացնենք ձեզ Պոլիտեխնիկի շուրջ ընթացող զարգացումներին։

Արամ Միքաելյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   16831 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ