...

Տեղեկատվություն տրամադրելու համար լրատվամիջոցից գումար են պահանջել

Տեղեկատվություն տրամադրելու համար լրատվամիջոցից գումար են պահանջել

Սեպտեմբերի 15-ին ՉԻ-ն գրություն էր ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտե Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում և Երևան քաղաքում գտնվող թվով 17 միավոր անշարժ գույքի մասին տեղեկատվություն ստանալու համար։ Սակայն մեզ հետաքրքրող տեղեկությունը ստանալու փոխարեն ստանում ենք Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանի «պատասխանն» առ այն, որ մեզ տեղեկատվություն կարող են տրամադրել միայն այն դեպքում, եթե ներկայացնենք մեր հարցման մեջ տեղ գտած յուրաքանչյուր միավորի համար հազարական դրամի, տվյալ դեքում՝ 17 հազար դրամի մուծման անդորրագիր։

Մեկնաբանությունները չենք անում, քանի որ վառ երևակայություն է անհրաժեշտ Կադաստրի կոմիտեի կողմից նման անհեթեթ պատասխանը այլ կերպ որակելը, քան լրագրողների հետ աշխատելու մեխանիզմին չտիրապետել, իսկ ավելի պատկերավոր՝ նոր հավե՞ր են դուրս եկել՝ երկաթե ձվեր են ածում: 

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   853 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ