...

Թեժ պայքար՝ հավասար հնարավորություններով

Թեժ պայքար՝ հավասար հնարավորություններով

Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը գրել է. «Ճանապարհը Ռուսաստանն է փակել։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը արդեն 6 օր է փակ է, ու բոլորը կենտրոնացել են կեղծ բնապահպանների, նրանց կողմից խեղդվող աղավնու ու էլի մանր մունր դրվագների վրա»:

«ՉԻ».  Ճիշտն ասած, Արգենտինա-Ֆրանսիա խաղից հետո նման մանր-մունր ստատուսների վրա կենտրոնանալը շատ դժվար է: Մի շաբաթ պետք է՝ ուշքի գալու համար, բայց դե, նադո Ֆեդյա, նադո:

Մի շաբաթ է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, մինչև հիմա ավելի շատ պայքար է գնում ոչ թե միջանցքը բացելու համար, այլ՝ թե ով է փակել, ով է մեղավորը:

Արգենտինա-Ֆրանսիա խաղի նման այստեղ էլ է պայքարը թեժ: Փոխնիփոխ հաջողությամբ արևմտամետները Ռուսաստանին են մեղադրում, հետո պատասխան գրոհով ռուսամետները հաջողացնում են Արևմուտքին մեղադրել: Մեղադրանքներից մեկումեջ Թուրքիային ու Ադրբեջանին էլ է բաժին հասնում: 

Ընդ որում, բոլոր մեղադրողները լավ ֆինտեր են անում, լուրջ-լուրջ փաստարկներով ապացուցում, թե ինչու հատկապես Ռուսաստանը, կամ հատկապես Արևմուտքն է ճանապարհը փակել: Ոչինչ, որ այդ փաստարկներից միջանցքը չի բացվում, կարևորը՝ աշխարհաքաղաքական օրիենտացիայից մի միլիմետր չշեղվելն է:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   430 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ