...

Թերևս Փաշինյանը ներողություն խնդրի Գագիկ Խաչատրյանից

Թերևս Փաշինյանը ներողություն խնդրի Գագիկ Խաչատրյանից

Ընդդիմադիր գործունեության ծավալման տարիներին Նիկոլ Փաշինյանի կողմից ամենահաճախ «վրաերթի ենթարկվող» պաշտոնյաներից էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը: Փաշինյանը շատ էր սիրում նրան հիշել խորհրդարանի ամբիոնից ու սեփական լրատվամիջոցի էջերում:

Փաշինյանը օբյեկտիվորեն հարցնում էր՝ Խաչատրյանը գոնե հասցնո՞ւմ է հաշվել իր փողերը, գիտի՞ արդյոք իրեն պատկանող բոլոր անշարժ գույքերի տեղերը, և այլն:

Իսկ ինչպե՞ս էր հավաքում իր հարստությունը պարոն Խաչատրյանը: Հաստատ՝ ոչ անձամբ: Գումարների հավաքագրման գործում առանձնահատուկ ներդրում ունեին մաքսատների ղեկավարները: Հայաստանում չկա մարդ, որ կասկածի՝ նախկինում, իսկ թերևս՝ նաև հիմա, ամենակոռումպացված պետական հիմնարկը մաքսայինն է:

Հիմա գանք մեր օրեր: Փաշինյանը որոշել է կոտրել Սյունիքի հանցագործ, օլիգարխիկ համակարգի մեջքը և որոշել է, որ հեղափոխական ուժերի ներկայացուցիչը լինի Մեղրիի մաքսատան նախկին ղեկավար, ներկայումս արդեն ՔՊ-ական Վլադիմիր Աբունցը:

Կարելի է երկար գրել, թե ինչպես Փաշինյանը հայտնվեց այս վիճակում, ինչպես ենթարկվեց արժեհամակարգային այս աստիճանի տրանսֆորմացիայի, բայց թերևս իմաստ չունի:

Իմաստ ունի, որ ներողություն խնդրի Գագիկ Խաչատրյանից այսքան տարի նրան վարկաբեկելու համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1346 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ