...

Աննախադեպ աճել է բոբոների քանակը

Աննախադեպ աճել է բոբոների քանակը

«Ժողովրդի լեգիտիմ իրավունքն է մեզ քշել ու հետ բերել Սերժ Սարգսյանին ու Գագիկ Խաչատրյանին». Նիկոլ Փաշինյան:

«ՉԻ». Որքան գեղեցիկ ու ամենակարևորը ժողովրդավար կհնչեր, եթե չլիներ Սերժ Սարգսյանի և Գագիկ Խաչատրյանի մասին հիշատակումը: Հանրությանը չի կարելի վերաբերվել իբրև մանկահասակ երեխայի և նրան վախեցնել տարատեսակ բոբոներով: Չի կարելի նաև հերքել ինքն իրեն, քանի որ բազմիցս է ասվել՝ չկա վերադարձ անցյալին:

Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Խաչատրյանը և նախկիններից շատերը գտնվում են խոցելի խմբում: Եվ ի՞նչ, եթե կորոնավիրուսը մի օր նաև նրանց հասնի, ժողովուրդը կկորցնի՞ լեգիտիմ իրավունքը քշելու այս իշխանություններին:

Սրա հետ մեկտեղ նաև պետք է խոստովանել դրական միտումը: Աննախադեպ երևույթ է. նախկինում ասում էին՝ եթե ոչ Քոչարյանը կամ Սարգսյանը, ապա ո՞վ: Հիմա հարյուր տոկոսով ավելացել է ընտրության հնարավորությունը՝ եթե ոչ Փաշինյանը, ապա Սարգսյանը: 100 փաստերի մեջ անպայման պետք է հիշատակել այս փաստը՝ 100 տոկոսով ավելացել է ընտրության հնարավորությունը: Նաև պետք է պարտավորություն վերցնել, որ առաջիկայում այն ավելի կավելանա: Օրինակ, հաջորդ անգամ նաև Քոչարյանի անունը կհիշատակվի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2833 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ