...

Տեսանք ձեր փողոցային պայքարը

Տեսանք ձեր փողոցային պայքարը

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարել է. «Մենք պարբերաբար նման հանդիպումներ ունենում ենք համակիրների հետ, որոնց մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Այդ հանդիպումն էլ դրա շրջանակում էր։ Մեր դաշինքն անելիք ունի՝ առաջիկայում ականատես կլինեք նաև փողոցային գործողությունների»։

«ՉԻ». Ոնց որ թե մի անգամ դուք փողոցային գործողությունների անցաք, տեսանք հետևանքները: Ամեն ինչ արեցին, որ իշխանությունները մնան: Դուք հիշո՞ւմ եք ձեր արածները, ելույթները, հիշո՞ւմ եք, թե ինչքան գող-ավազակ կար, բերեցիք, լցրեցիք ձեր կողքերը: Հնարավոր բոլոր տխմար քայլերն արեցիք, որ ժողովուրդը ձեզանից զզվի: 

Ու այսքանից հետո նորից փողոցային են ուզում դառնալ: Գնացեք, ամրապնդեք իշխանությունների դիրքերը: Դրանից բացի այլ արդյունք չեք ստանալու:

Եվ վերջապես. փողոցային գործողություններից առաջ ձեր մանդատները վայր դրեք, հրաժարվեք այն բարիքներից, որ ստանում եք. աշխատավարձ, ջեբի փող (240 հազ. դրամ), պարգևավճար:

Իմիջիայլոց, պարգևավճարի մասին. Իշխան Սաղաթելյանը հայտարարել է նաև, որ իրենց դաշինքը հրաժարվելու է Անկախության 30-ամյակի առթիվ ստացած պարգևավճարներից: Բա մնացած ամիսների՞նը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   772 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ