...

Տղաները մեկից մեկ կարող են պահանջել Պապյանին

Տղաները մեկից մեկ կարող են պահանջել Պապյանին

«- Պարոն Պապյան, ռիսկերի գնահատում արե՞լ եք:

- Նայած թե ռիսկեր ասելով ինչ նկատի ունեք: Եթե, օրինակ, Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա և լինի նոր պատերազմ, դա արդեն իշխանության խնդիրն է: Մենք՝ որպես այս երկրի քաղաքացիներ կփորձենք մեր կարողությունների շրջանակում ինչ-որ բան անել: Բայց չի կարելի ակնկալել, որ իշխանությունն ու հնարավորությունը լինի 1 քաղաքական ուժի ձեռքում, իսկ երկրի ճակատագրի պատասխանատվությունը կրի այլ ուժ»:

Սա հատված էր Արա Պապյանի հարցազրույցից՝ տրված Armdaily.am կայքին:

«ՉԻ». Դեռ պետք է պարզել՝ Պապյանը ՀՀ քաղաքացի՞ է, թե՞ որդիները քաղաքական քեյսով նրան էլ են դարձրել Կանադայի քաղաքացի: Եթե մի քիչ լավ զավակ լինեն, մեկից մեկ կարող են հոր համար ապահովել այդ փաստաթուղթը: Մի հատ միջին կարգի իրավաբան էլ կապացուցի, որ Պապյանը հայրենիքում անմարդկային ծաղրուծանակի է ենթարկվում: Նրա ցանկացած հարցազրույց մեմերի և հումորի անսպառ թեմա է դառնում: Շատերը համոզված են, որ ԱՄՆ նախագահ Վիլսոնը նրա պապն է, իսկ նրա իրավարար վճիռը ընտանեկան ժառանգության մասին փաստաթուղթ է:

Պատերազմ էր. ի՞նչ եք արել՝ որպես քաղաքացի: Հանրապետականները, ՔՊ-ականները և շատերը գոնե մինչև Արցախ հասան, Պապյանը և նրա քաղաքական շրջապատը անգամ դա չարեցին: Միայն հայտարարում էին, թե իրենց Արցախ չեն թողնում: Հետո պարզվեց, որ նման արգելք չկար:

Պապյանը մոռացել է, որ օրեր առաջ մուննաթ էր գալիս, թե ինչու պետք է իր տղաները գան Հայաստան ու կռվեն, եթե շատ արցախցիներ ու հայաստանցիներ դա չեն արել: Հաջորդ պատերազմին մասնակցելուց էլ են շատերը խուսափելու: Այնպես որ՝ Պապյանի կարողությունների շրջանակը գրեթե հասկանալի է. ավելի հաճախակի հարցազրույցներ, մեկ միլիոն տպաքանակով Սևրի պայմանագրի պատճեններ, որով և կզսպի Ադրբեջանի ու Թուրքիայի նվաճողական ծրագրերը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   672 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ