...

Տիկին, դուք երդումն արդեն մեկ անգամ դրժել եք

Տիկին, դուք երդումն արդեն մեկ անգամ դրժել եք

«Ես իմ կենսագրությունը, կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ։ Ես չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից և պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ և իրականացնել սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը», - լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:

«ՉԻ». Շատ հետաքրքիր պատկերացումներ ունի տիկինը պատվի մասին: Կեղծված ընտրությունները դակելը փաստորեն վկայում են պատվի մասին: Պատվի մասին է վկայում այնպիսի որոշումների ընդունումը, որոնք անհասկանալի են եղել անգամ սահմանադրագետների համար: Պատվի մասին է վկայում, չնայած ոչ լեգետիմությանը, ամեն գնով պաշտոնի մնալու ցանկությունը, որպեսզի կարողանան արդարադատությունից ազատել Քոչարյանին:

Իմիջիայլոց տիկին Պետրոսյանը, որն այդպես վերամբարձ խոսքերով է նկարագրում իր երդումը, չպետք է մոռանա՝ ինքը երդումը դրժելու փորձ ունի: Գագիկ Ծառուկյանն իրեն դարձրեց պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ, բայց հետո Սերժ Սարգսյանը նրան առաջարկ արեց, և նա մոռացավ հրապարակային երդումը որպես պատգամավոր և ոչ հրապարակայինը՝ առ Ծառուկյան, և արագ տեղափոխվեց ՍԴ:

Եվ վերջում, ամեն ինչից կարող է խոսել տիկինը, բայց մեկ բան անպայման պետք է հիշի, նա չի տվել ՍԴ դատավորի երդում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2090 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ