ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրեսին» հայտնել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել:
«ՉԻ». Բայց էս մեկն արդեն թիթիզություն է: Էլ ինչի՞ ենք հավայի նեյնիմ-նեյնիմ խաղում, հենա միանգամից ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում գրեք, պրծեք: Մեկ է, ասում եք՝ օգուտ չկա:
ՀԱՊԿ-ն հեչ, անում, անում եք, հայ-ռուսական բարեկամության մեծ պայմանագիրն էլ չեղյալ համարեք, խզեք-մզեք, էն ռուսական ռազմաբազան էլ օրենքից դուրս հայտարարեք: Կամ էլ ռազմաբազայի տարածքը վաճառքի հանեք: Կադաստրով գրանցեք որևէ օֆշորային ֆիրմայի վրա, պրծնենք: Իսկ որ ռուսների ինադու ՆԱՏՕ-ին տաք, պաաա՜, վաբշե, Պուտինը ստուպորի մեջ կընկնի:
Վերջում էլ մի հատ լեզու արժե ցույց տալ ու Конец: