...

Թող Ծառուկյանն ու Մարուքյանը պատասխանեն

Թող Ծառուկյանն ու Մարուքյանը պատասխանեն

«Ձեզ մեղադրում են, հատկապես Քոչարյանի գլխավորած դաշինքին է ուղղված այդ մեղադրանքը, որ դուք հայտարարել էիք, թե մասնակցում եք ընտրություններին, որպեսզի գաք իշխանության և Նիկոլ Փաշինյանին հեռացնեք, փոխարենը փոխվեց ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմությունը, իսկ Նիկոլ Փաշինյանի կյանքը՝ իշխանության ղեկին, երկարեց ևս 5 տարով։ Հիմա կարո՞ղ եք ասել՝ ինչ տարբերություն ձեր և նախորդ ընդդիմության՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միջև, բացի նրանից, որ նախորդ ընդդիմադիրների մեծ մասը Նիկոլ Փաշինյանին դիմում էր «պարոն վարչապետ»-ով, իսկ գործող ընդդիմությունը նրան այդպես չի դիմում»:

Ի պատասխան Hraparak.am-ի այս հարցի՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել է. «Նախորդ և այս ընդդիմության տարբերությունն էնքան ակնհայտ է։ Այս ընդդիմությունը երբեք այս իշխանության հետ որևէ հարցով չի պայմանավորվելու, չի համագործակցելու, գնահատում ենք, որ այս իշխանությունը չարիք է Հայաստանի Հանրապետության համար, և իր բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է այս իշխանության դեմ։ Հիմա ասում եք՝ եկաք խորհրդարան, կյանքը երկարացրիք։ Եթե չգայինք, էդ կյանքը կարճանալո՞ւ էր»:

«ՉԻ». Որ չգայիք, հաստատ կարճանալու էր: Այսինքն՝ այս ֆորմատով: Մենակով՝ 20 տարվա անցյալն ու արածը շալակած: Դուք գերադասեցիք ոչ թե երկիրը փրկելու, այլ մանդատը վերցնելու ճանապարհը: 

Մեր մեջ ասած, թող Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը պատասխանեն Իշխան Սաղաթելյանին: Բոլոր ժամանակների իշխանությունների հետ համագործակցած ուժի ներկայացուցիչը նախկին ընդդիմադիր խմբակցություններին մեղադրում է Փաշինյանի իշխանության հետ համագործակցելու ու պայմանավորվելու մեջ: Մե՞նք ինչի ընկնենք մատի ու մատանու արանքը: Թող իրենք որոշեն՝ իրենցից ով է եղել ավելի հարմարվողական, այսպես ասած՝ հաճախորդական: 

Իսկ գնալ հասնել խորհրդարան՝ ղժղժալու, ճղճղալու, թատերական բեմադրություններ սարքելու համար, դա դեռ նախորդ ընդդիմությունից ավելի լավ լինելու կամ տարբերվելու չափանիշ չի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   621 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ