Մեր տեղեկությունների համաձայն, դատաիրավական բարեփոխումների շրջանակներում Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ կադրային քաղաքականության նոր ռազմավարություն է մշակել։ Ըստ այդմ՝ ամեն ինչ որոշվում է «ցելա գցելով»։ ԲԴԽ անդամները շրջանաձև շարվում են, իսկ պրն Ջհանգիրյանը սկսում է հաշվել․
«Ցան, ցան, ցան,
Մեր հավերը զարգացան,
Կուտ ուտելը մոռացան,
Գրել-կարդալ իմացան,
ԲԴԽ-ից հեռացան»։
Ում վրա ավարտվում է ոտանավորը՝ նրա լիազորություններն էլ դադարեցվում են։ Ընդ որում՝ պրն Ջհանգիրյանն ինքը «ցելային» չի մասնակցում, որովհետև ընդհանուր ռազմավարությունն իր վզին է դրված։