...

Ներկռիսական պայքարի հերթական ռաունդը

Ներկռիսական պայքարի հերթական ռաունդը

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է. «Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց Ռուբեն Վարդազարյանին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարել ու դադարեցնել լիազորությունները»:

«ՉԻ». Բայց Ռուբեն Վարդազարյանը հեչ քաղաքական հոտառություն չունի: Չէ, նկատի չունենք այն, որ գաղտնի ձայնագրել էր Գագիկ Ջհանգիրյանի հետ խոսակցությունը: Այլ այն, թե երբ է այդ ձայնագրությունը հրապարակել:

1,5 տարի առաջ արված ձայնագրությունը փոխանակ գաղտնազերծեր այն ժամանակ, երբ դաշնակ-քոչարյանական ընդդիմությունը ձեռնարկել էր «Հայրենիքի փրկություն» ֆիլմի 2-րդ սերիան, այսինքն՝ գոնե մի երկու ամիս առաջ, սպասեց, մինչև այդ կինոն պրծնի, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքի ու մարդա իր տներով գնա, նոր հրապարակեց:

Դե, հիմա արի սպասի, մինչև ընդդիմությունը նորից հայրենիք փրկի, մինչև վրանները տեղադրեն, պաստառ է, փուչիկ, նակլեյկա, տպեն, տարածեն, երգիչների համար հոնորարները հավաքեն, բեմը տեղադրեն... այդ ընթացքում Ռուբեն Վարդազարյանին արդեն մոռանալու են: 

Բոլոր դեպքերում, եկեք արձանագրենք, որ Գագիկ Ջհանգիրյանը ներկռիսական այս պայքարից չոր դուրս եկավ: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3899 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ