...

Ավելի լավ է՝ այս կոմպրոմատը չլիներ

Ավելի լավ է՝ այս կոմպրոմատը չլիներ

ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը չի կարճվի։ Այս իրավիճակի առթիվ այսօր Ռուբեն Վարդազարյանը և նրա փաստաբան Արամ Օրբելյանը (որը նաև մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է) ասուլիս էին հրավիրել:

Ասուլիսում Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է գաղտնի արված ձայնագրություն՝ իր և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև: 

Ձայնագրությունը, որքան հասկացանք, Վարդազարյանն արել է ինչ-որ սեղանի շուրջ հացկերույթի ժամանակ: Այնտեղ նույնիսկ մի պահ կա, որ Գագիկ Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանին ասում է. «Այնպիսի հարցեր ես տալիս, կարո՞ղ է զապիս ես անում», Վարդազարյանն էլ պատասխանում է՝ չէ:

Այս գործի իրավական ասպեկտին չենք անդրադառնում, բացառված չէ, որ այնտեղ իսկապես քաղաքական ենթատեքստ կա: Այսինքն՝ իշխանությունները ցանկանում են ձերբազատվել Ռ. Վարդազարյանից: Գագիկ Ջհանգիրյանը անուղղակի հաստատում է դա՝ շեշտելով, որ իր վրա էլ են ճնշում գործադրում:

Բարոյական մասին էլ չենք անդրադառնում. այսինքն՝ որ մարդը գնում, ուրիշի հետ սեղան է նստում, գաղտնի ձայնագրում խոսակցությունը: 

Բայց այդ ձայնագրության ամենահետաքրքիր մասն այն է, որ Ռ. Վարդազարյանը Ջհանգիրյանին հարցնում է, թե քո ինչի՞ն է պետք այս ամենը՝ երևի նկատի ունենալով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը, ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն էլ պատասխանում է. «Ես չեմ ուզում մեր երկիրը էս վիճակ... ես չեմ ուզում, որ Քոչարյան Ռոբերտի նման ***-ը հետ գա: Հազիվ էդ կլանից պրծել ենք: Ու եթե ես իմանամ՝ Արթուր Վանեցյանը կամ Արթուր Ղազինյանն է գալու, կգնամ, կկանգնեմ կողքները»:

Ասենք ձեզ, որ Ռ. Վարդազարյանը այս ձայնագրությունը հրապարակել է որպես կոմպրոմատ Գագիկ Ջհանգիրյանի դեմ, բայց իրականում սրանով Ջհանգիրյանի ռեյտինգն է բարձրացնելու, որովհետև մեր ազգի 96,7 տոկոսն էլ չի ցանկանում, որ Ռ. Քոչարյանն ու դաշնակները հետ գան: 

Գոնե ձայնագրության այդ մասը ջնջեին: Հիմա բոլորն ասելու են՝ հալալ է Գագիկ Ջհանգիրյանին, որ սենց բան է ասել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2914 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ