Վանո Սիրադեղյան. ժողովուրդն ինքը պետք է ստեղծի իր ազատությունը - 4 Հունվարի 2020 - 4rd.am
Լուր-մեկնաբանություն
24.01.2020 / 17:00
Սատիրիկոն
24.01.2020 / 15:30
Լուր-մեկնաբանություն
24.01.2020 / 14:00
Լուր-մեկնաբանություն
24.01.2020 / 12:00
Լուրեր
24.01.2020 / 11:30
04.01.2020   22:00
2226

Վանո Սիրադեղյան. ժողովուրդն ինքը պետք է ստեղծի իր ազատությունը


Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է

No 245 (ինտերնետային No405), նոյեմբերի 12, 2002 թ

Հիմա Վանո Սիրադեղյանի ժամանակն է, մենք էլ՝ նրա լավ-վատ ժամանակակիցները. ընդամենը։ Հարյուր տարի հետո, եթե ծերացած մեր ժողովրդին հաջողվի ողնաշարն ուղղել ու կյանքի ժողովուրդ դառնալ, մի ամբողջ ժամանակ հենց նրա անունով է կոչվելու, ինչպես այսօր ասում ենք «Չարենցի ժամանակ... Լավ պետություն չենք ունեցել՝ չկարողացանք գնահատել ու պահել Լեւոն Տեր-Պետրոսյանին, բանակ չենք ունեցել՝ չկարողացանք գնահատել ու պահել Վազգեն Սարգսյանին, մշակույթ էլ հո՛ ունեցել ենք, մշակույթի կորուստ էլ հո՛ ունեցել ենք, ինչո՞ւ չենք կարողանում գնահատել ու պահել եզակի մի գրողի՝ մի Սիրադեղյանի...

Միքայել Հայրապետյան բանասիրական գիտությունների թեկնածու


Ազատությունը` պահանջատիրություն

1991թ. օգոստոսին ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը ՀՀՇ 3-րդ համագումարում հանդես է եկել քաղաքական իրավիճակի ընդարձակ վերլուծությամբ, որտեղ ներկայացրել է Հայաստանի և հայ հասարակության զարգացման ուղիների իր պատկերացումներն ու գնահատականները։ Նրա գնահատականների մեծ մասը չի կորցրել իր արդիականությունը։ Արժե ընդգծել, որ ելույթը տեղի է ունեցել Անկախության հանրաքվեից մեկ ամիս առաջ։

Ներկայացնենք այդ ելույթի առավել ուշագրավ հատվածները։

«Ո՞րն է մեր ժողովրդի, խորհրդային կոչված ժողովուրդների, աշխարհի ժողովուրդների համար անցած ճակատագրական երեք օրերի դասը (նկատի ունի ԳԿՉՊ-ի՝ 1991թ. օգոստոսի հեղաշրջման փորձը,- խմբ.)։

Առաջին դաս՝ հարկավոր չէ հույս դնել ոչ միջազգային հանրային կարծիքի, ոչ միջազգային կազմակերպությունների, ոչ պետությունների վրա. ժողովուրդը ինքն է ստեղծում իր ազատությունը։ Երկրորդ դասն այն է, որ ամեն մի երկրի քաղաքական շահը միշտ գերադասվում է այլ ժողովուրդների ազատությունից, կյանքից։ Այդ՝ Արևմուտքի քաղաքական շահն էր թելադրում աչք փակել կայսրության ժողովուրդների ազատասիրական, ժողովրդավարական շարժումների դեմ և պատմության այս հատվածում բավարարվել սոցիալիստական ճամբար կոչվածի քայքայումով և քաղաքակիրթ աշխարհի քաղաքական, տնտեսական, ընկերային, մշակութային կառույցների մեջ քաշելով Արևելյան Եվրոպայի երկրները։ Պատմության այս հատվածում Արևմուտքը ԽՍՀՄ-ը տեսնում էր ամբողջական, բայց քաղաքական, տնտեսական ռեֆորմների ճանապարհին։ Կարծես թե սառը, կշռադատված հաշվարկ էր՝ վերցնել այն, ինչ ընկնում է սայլից։ Կայսրության հանդարտ փլուզման կողմնակից էին թե դրսում, թե ներսում՝ հանրապետությունները։ Այն տարբերությամբ, որ Արևմուտքը այդ ընթացքի երաշխիք էր տեսնում կենտրոնը, իսկ հանրապետությունները գերադասում էին ապակենտրոնացնել փափուկ ճանապարհը, քաջ գիտակցելով ուժեղ կենտրոնի պայթյունավտանգ բնույթը... Հաջորդ դասը, որ կքաղեն ապաքաղաքական զանգվածները, այն է, որ քաղաքական բանավեճերի, առճակատման մեջ ձախերին աջերի հետ հավասար նժարներին չպետք է դնել, որքան էլ տևի առճակատումը, որքան էլ հոգնեցնի քաղաքական բանավեճը։ Այս երեք օրերը ևս մեկ ավելորդ անգամ ցույց տվեցին, որ ձախերը պայքարում են բոլոր ժամանակներում, և բոլոր մայրցամաքներում։

Այնուհետև Վ. Սիրադեղյանը նշեց, որ ստեղծված բարդ իրավիճակում, երբ դեպքերը կարող են զարգանալ գլխակորույս արագությամբ, վճռական քայլերի կատարման համար Հայաստանում պետք է նախապատրաստված լինել թե քաղաքականապես, թե տնտեսապես, թե սոցիալապես ու թե բարոյապես։ Զեկուցողը ցավով նշեց այս ոլորտներում առկա դժվարություններն ու բացթողումները, քննադատաբար վերլուծեց Գերագույն խորհրդի մարմինների, Նախարարների խորհրդի, գերատեսչությունների, տեղական իշխանությունների, պետական կառավարման մարմինների գործելակերպը։

- Այսօր արդեն պարզ է դարձել, որ Գերագույն խորհուրդը գործադիր մարմինների գործունեությունը վերահսկելու իր լիազորությունները իրագործել չի կարողանում ոչ միայն գործադիր մարմինների դիմադրության, այլև համապատասխան լծակների բացակայության պատճառով։ Իշխանության գերագույն մարմնի օրենսդիր գործունեությունը կիսով չափ ամուլ է, որովհետև ընդունված օրենքները կիրառվում են վերապահումներով։ Նախարարների խորհուրդը, պահպանելով նախկինում վարկաբեկված կառույցները, ձախողման է դատապարտել տնտեսության, սոցիալական, մշակույթի և կրթության բնագավառի անհրաժեշտ բարեփոխումները։ Նախկին կառույցներում ձևավորված կլանները ներքին շուկայում իրենց ձեռքն են վերցնում ոլորտներ, որոնց տնօրինումը այս ուժերի կողմից ոչ միայն կասեցնում է ազատ ձեռներեցությունը, այլև պետական և կիսապետական մենաշնորհի միջոցով խթանում գների աճը։ Տեղական ընտրովի իշխանությունների լիազորությունների խիստ սահմանափակ լինելու պատճառով և տեղական գործադիր իշխանությունների կրկնակի ենթակայության հեղհեղուկ պայմաններում հանրապետությունում մոլեգնում է գերատեսչությունների կամայականությունը։ Ակնառու բացթողումներ կան կադրային քաղաքականության բնագավառում։ Փաստորեն, Հռչակագրի ընդունումից հետո, անցած մեկ տարում, էական նվաճումներից առանձնացվում է միայն հողի սեփականաշնորհման գործընթացը, իսկ այլ ոլորտներում առկա զգալի թերությունները իրավամբ առաջ են բերել ժողովրդի դժգոհությունն ու հուսահատությունը։

Անդրադառնալով հայ իրականության մեջ առկա քաղաքական մտքին, Վ. Սիրադեղյանը առանձնացրեց երկու ուղղություն՝ ազգային պետականության ստեղծում առաջիկա տարիներին և երկրորդ՝ հողային պահանջատիրության քարոզում՝ անժամկետ։ Այս երկու ուղղությունների միաժամանակյա դրսևորումը հակասում են միմյանց, քանի որ պատմությանը հայտնի չէ մի օրինակ, երբ պետություն ստեղծող կամ պետությունը վերականգնող ժողովուրդը պետական մակարդակով պահանջներ ներկայացնի իր հարևաններին, թեկուզ կորցրած հողերի նկատմամբ։

Զեկուցողը որպես հույժ վտանգավոր ու այսօրվա ու առաջիկա տասնամյակների ամենակորստաբեր քաղաքականություն որակեց հողային պահանջատիրության տարածումը Անդրկովկասի վրա, ինչը սկսել է անել Հայ հեղափոխական դաշնակցությունը։

- Հասկանալի է, որ Հայ դատի գաղափարը սփյուռքի հային փրկում է ուծացումից, միմյանց է կապում սերունդներին, պահպանում է մշակույթը, պահում է Հայրենիքի հիշատակը, բայց Արևելքի ու Արևմուտքի ոտքի տակ ընկած Հայաստանը այդ քաղաքականության ասպարեզ դարձնելը ստույգ կործանում է բոլորիս համար,- եզրափակելով խոսքը, ասաց Վ. Սիրադեղյանը։

- Կա, իհարկե, մի բան, որ քաղաքականությունից դուրս է՝ միացյալ, ազատ, անկախ Հայաստանի գաղափարը։ Բայց քաղաքականությունը հնարավորի արվեստ է։

Եվ եթե, այնուամենայնիվ, տարածքային պահանջատիրությունը ընդունենք ազգի գերխնդիր, ապա դարձյալ պետք է սկսել պետություն ստեղծելուց։ Անկախ, ուժե՛ղ պետություն՝ որովհետև ռուսական զենքի կամ որևէ այլ զենքի վրա հիմնված պահանջատիրությունը դատապարտված է ամլության։ Եվ Արցախի հարցի լուծումը դարձյալ կապված է ուժեղ պետություն ստեղծելու հետ։ Հետևաբար, ազգային գաղափարախոսություններից առաջինը, ազգային պետականության գաղափարախոսությունն է։ Որը իրագործվում է»։

«Հայաստանի  Հանրապետություն», 27.օգոստոս.1991թ.



 Պիտակներ

         Վանո Սիրադեղյան




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված


Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 6335

Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5775






















Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 3113