30.07.2021   15:45
410

Վարչապետին պետք է փայ հանել


Այսօր խորհրդարանը կքննարկի և կընդունի Քրեական օրենսգրքի հետևյալ փոփոխությունները. «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 500-ապատիկի չափով», եթե դա կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, «կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով»: Եթե դա պարբերական բնույթ է կրում, «պատժվում է տուգանքով` 1000-ապատիկից 3000-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով»: Իսկ «հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»: Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»։

«ՉԻ». Վերջ, այլևս պետք չէ մտահոգվել բյուջետային մուտքերի ճակատագրով: Տեղից էլ հայհոյող ազգ էինք, քաղաքական իրավիճակն էլ եկավ ու պարարտ հող ստեղծեց հայհոյանքի նոր հորիզոններ նվաճելու համար:

Հեսա կտեսնեք, թե ՊԵԿ նախագահը ինչ հպարտությամբ կզեկուցի, որ բյուջեն մի քանի տրիլիոն դրամով աճել է, իսկ կառավարության ղեկավարը անպայման կնշի, որ դա աննախադեպ իրավիճակ է Հայաստանի պատմության համար:

Մնում է համեստություն չանի և հարցնի՝ կոնկրետ ի՞ր մասով որքան է կազմում հայհոյանքներից գանձված գումարների չափը և որքան է իր անձնական ներդրումը բյուջեն հարստացնելու գործում: Ի վերջո, մարդը վաղուց էր աշխատում այդ ուղղությամբ, հայտարարում էր, որ պետք չէ մտահոգվել, երբ իրեն հայհոյում են, պարզապես հիմա որոշել է նաև դրանից եկամուտ ստանալ:

Եթե գումարները իսկապես ակնկալվածի չափ տպավորիչ լինեն, ապա պետք է անպայման փայ հանել նաև այն պաշտոնյաներին, որոնց հայհոյում են: Մարդիկ աշխատում են, որ բյուջեն լցվի, պետք է խրախուսել նրանց: Օրինակ՝ վարչապետի պաշտոնակատարի աշխատավարձը պետք է ավելացնել գոնե մեկ միլիոնով, գնահատել նրա անխոնջ աշխատանքը հայհոյանքի նոր հորիզոններ նվաճելու գործում:



 Պիտակներ

         Նիկոլ Փաշինյան, ԱԺ

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամսվա ամենաընթերցվածները


















Էս չե՞ք դուք
Էս չե՞ք դուք
06.09.2021 / 1279