...

Վազքի չեմպիոնը վախից է խոսում

Վազքի չեմպիոնը վախից է խոսում

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանն ասել է. «Մենք ո´չ ձերբակալումից ենք վախենում, ո´չ էլ վախեցել ենք: Հիշեք՝ 1996-ին ոչ միայն ձերբակալեցին, այլև կասեցրին կուսակցությունը, փակեցին, մամուլը, ինչքա՞ն տևեց, ավելի ուժեղացած դուրս եկանք»:

«ՉԻ». 96-ին ձեզ ոչ թե կասեցրել են, այլ վնասազերծել: Ու ոչ թե դուրս եք եկել, այլ դուրս են բերել՝ «իրավիճակի փոփոխության պատճառով»: Թե չէ առանց քաղաքական սպանությունների ժամանակաշրջանը կտևեր ոչ թե 4 տարի, այլ մի 20 տարի: Չէր լինի նաև նաև 1999թ. հոկտեմբերի 27-ը: 

Ու ոչ թե ուժեղացած դուրս եկաք, այլ հավերժ հաճախորդ դարձած: Թե չէ Քոչարյանին շատ պե՞տք էր ձեզ հենց այնպես բաց թողնել, եթե հլու-հնազանդ չսպասարկեիք իրեն: 

Իսկ ինչ վերաբերում է վախենալ-չվախենալուն, ապա երբ չվախենալու մասին խոսում է Հայաստանի 200 մետր վազքատարածության չեմպիոնը՝ մի քիչ... մի քիչ չէ, շատ խնդալու է ստացվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1154 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ