...

«Վեոլիան» աշխատո՞ւմ է... իսկ կոյուղու աղբը հոսում է շենքերի բակերով

«Վեոլիան» աշխատո՞ւմ է... իսկ կոյուղու աղբը հոսում է շենքերի բակերով

Արդեն մի քանի տարի է, ինչ Աջափնյակ համայնքի Նազարբեկյան 16 շենքի ու հարակից շենքերի բնակիչները որոշակի պարբերականությամբ ահազանգում են կոյուղատար խողովակի վնասվածության և կոյուղաջրի բաց հոսքի մասին: Բնակիչների հավաստիացմամբ՝ աղբը շաբաթներ շարունակ լցվում է, խցանվում խողովակներում, դուրս հոսում և կոյուղաջրի հետ շարունակում հոսել բակերով: Բազմաբնակարան շենքերի բակերում տեղծված հակասանիտարական վիճակի ու գարշահոտության մասին բնակիչների բազմաթիվ դիմումներից ու ահազանգերից հետո միայն պատկան մարմիններն արձագանքում են: 

Արձագանքը, սակայն, մասնակի է. միայն խցանումն են բացում, մինչդեռ վնասված խողովակը չփոխելու արդյունքում 2-3 ամսից նորից նույն պատկերը կրկնվում է՝ յուրաքանչյուր հաջորդ անգամ՝ ավելի պատկերավոր: Բնակիչները խնդրի մասին ահազանգել են և՛ Աջափնյակի թաղապետարանի, և՛ Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառույցներին, ահազանգել են և՛ նախորդ, և՛ ներկա իշխանությունների օրոք, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվել: «ՎեոլիաՋուր» ՓԲԸ աշխատելաոճում ամեն ինչ նույն տրամաբանության մեջ է. իրենք գումարի տերն են, ոչ թե պատասխանատվության:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1146 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ