...

Վիլսոնի քարտեզը բանի տեղ դնողները քանի՞ տարեկան են

Վիլսոնի քարտեզը բանի տեղ դնողները քանի՞ տարեկան են

Արա Պապյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ո՞վ գիտականորեն կբացատրի մի նկատելի օրինաչափություն՝ Նիկոլին պաշտպանողների մի զգալի մասը հետբալզակյան տարիքի կանայք են:

Արդյոք սա սեռական չբավարարված էներգիայի ենթագիտակցական սուբլիմացիա՞ն է իրենց մտապատկերում կերտած արուի վրա»:

«ՉԻ». Եթե Պապյանը մի լուրջ սոցիոլոգիական հետազոտություն անցկացներ ու պարզեր, որ իսկապես Փաշինյանին պաշտպանողները 35-40 տարեկան կանայք են, ապա խոսակցության ուրիշ թեմա կլիներ: Իսկ այսպես, իբր փորձում է ծաղրել Նիկոլ Փաշինյանի էլեկտորատին:

Պապյանը գոնե հասկանո՞ւմ է, որ փորձելով ծաղրել Փաշինյանին՝ իրականում մեծ կոմպլիմենտ է անում նրան: Յուրաքանչյուր էլեկտորալ համայնապատկերում հետբալզակյան կանանց քաղաքական աջակցությունը չափազանց կարևոր աջակցություն է, և ցանկացած քաղաքական ուժ ձգտում է ստանալ նման աջակցություն:

Իրականում, խնդիրը թերևս ուրիշ տեղ է: Պապյանը գուցե չգիտի հետբալզակյան տարիքը որն է: Նրա կարծիքով հետբալզակյան տարիքը 70-ն անց կանայք են: Նա այս համոզման է եկել այն պատճառով, որովհետև ֆեյսբուքյան իր գրառումներին, որոնց առյուծի բաժինը նվիրված է ֆեյք կայքերից «շեյռեր» անելուն, հակադարձում են հիմնականում այդ տարիքի կանայք:

Հ.Գ. Նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ Պապյանի հետևորդների մի զգալի մասը հիմնականում 100 տարին անց և բանականության հետ խնդիրներ ունեցող անձինք են: Միայն այդ տարիքում և միայն մառազմի մեջ կարելի է լուրջ ընդունել Վիլսոնի քարտեզը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   961 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ