...

Խաղաղության դարաշրջանի ռմբապաստարանները

Խաղաղության դարաշրջանի ռմբապաստարանները

Երևանի առայժմ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է, թե մայրաքաղաքի դպրոցների և մանկապարտեզների նկուղները պետք է մաքրվեն և վերածվեն ռմբապաստարանների։

Այ սա իսկական ՔՊ-ականի հայտարարություն է։ Մարդն ապացուցում է, որ խորապես ճանաչում է իր կուսակցական առաջնորդին և գիտի, որ եթե նա ինչ-որ բան է ասում, ուրեմն ճիշտ հակառակն է լինելու։ Հետևաբար՝ եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, Երևանում պետք է ռմբապաստարաններ ստեղծել։ Ուրիշ բան, որ այս հարցում «որպես քաղաքապետի թեկնածու» Տիգրան Ավինյանն ավելի հմուտ է։ Հենց որ Նիկոլը հայտարարեց, թե արմատախիլ է անելու կոռուպցիան ու եկավ իշխանության, Տիգրան Ավինյանը թևքերը քշտեց ու սկսեց պայքարել կոռուպցիայի դեմ։ Որտեղ բռնում՝ ներթափանցում էր ու սկսում ներսից պայքարել։ 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   968 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ