ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` ներկայացնելով սիգ ձկնատեսակի ապօրինի որսի և վաճառքի խնդիրները, հայտարարել է, որ օրենսդրական փաթեթ է մշակվել, որով կանոնակարգվել է, թե ինչպես պետք է լինի ձկնորսությունը. «Հիմա հրամանը կմշակվի, և մենք օրինական ձկների որս ենք թույլ տալու, որին զուգահեռ Հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիաներ կիրառվեն»:
«ՉԻ». Եկեք տրամաբանենք: Սևանա լճում տարիներ շարունակ սիգի անօրինական որս է իրականացվում: Այն աստիճանի, որ այս ձուկը դեֆիցիտ է դարձել: Ավելի հեշտ է արհեստական լճերում աճեցրած իշխան ու թառափ գնել, քան՝ սիգ:
Եվ ուրեմն, ի՞նչ պետք է անել. պետք է խստացվի սիգի անօրինական որսի դեմ պայքարը, լճում շուրջօրյա ոստիկանա-պարեկապահակային հսկողություն իրականացվի, պետք է սիգի որսը քվոտավորվի, սահմանվեն տարվա այն ժամկետները, որոնց ընթացքում կթույլատրվի սիգի որսը, ձկան պաշարը լրացնելու նպատակով ձկնաբուծարաններում սիգի ձկնկիթի հարցը լուծել, քայլեր իրականացնել կարպ տեսակի ձկան ծավալները լճում նվազեցնելու նպատակով, քանի որ այդ ձուկը մեծ վնաս է հասցնում սիգերի բնական աճին:
Ի՞նչ է անում իշխանությունը. օրինականացնում է սիգի որսը: Դա նորմալ կդիտարկվեր, եթե ապօրինի որս չլիներ: Իսկ քանի դեռ դա կա, հիմա ապօրինի որսագողությանը կավելանա նաև օրինական որսագողությունը: Այսինքն, սիգի որսը ավելանալու է:
Բայց վատ նախարար դուրս եկավ այս Էրիկ Գրիգորյանը: