...

Աստղերը հուշում են. Էրիկ Գրիգորյան

Աստղերը հուշում են. Էրիկ Գրիգորյան

Էրիկ Գրիգորյան. Կենդանակերպի նշանը՝ Կարմրաայտ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ֆինանսաէկոլոգիական իրադարձություններով։

Երկուշաբթին թեթև օր է. ընդամենը մի ժամում հատ-հատ կհաշվեք Սևանի բոլոր սիգերն ու կհայտարարեք, որ սաղ տեղում է:

Երեքշաբթի օրը կազդարարեք Ամուլսարում նոր ատոմակայան կառուցելու ծրագրի մասին՝ էկոլոգիապես մաքուր ուրանով:

Չորեքշաբթի օրը տեսչական այցով կլինեք Ալավերդիում ու Թեղուտում. երեկոյան սրտխառնոց, փսխոց, թոքերի ու ստամոքսի խանգարում:

Հինգշաբթի օրը կհայտարարեք աղետի գոտին Գյումրիից Զանգեզուր տեղափոխելու մասին:

Ուրբաթ օրը ցուցարարները ձեր վրա կցփնեն Ողջի գետի ջրերը. մաշկի 60 տոկոս այրվածքներով կտեղափոխվեք վերակենդանացման բաժին:

Շաբաթ և կիրակի օրերը կբուժվեք ցեխաջրի վաննաներում՝ պետպատվերի շրջանակներում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   5583 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ