...

Նախարար՝ առանց սահմանների

Նախարար՝ առանց սահմանների

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանը հայտնել է. որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը (բաղկացած ընդամենը 2 պարբերությունից) մշակվել է 780.000 ԱՄՆ դոլարով դրամաշնորհի շրջանակում՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ 

«ԻԱԿ-ին ի պատասխան՝ նախարարությունը որպես այս օրենսդրական փոփոխության հիմնավորում նշում է ծրագրի շրջանակում իրականացված փորձագիտական վերլուծությունը, սակայն պատասխան գրություններից և ոչ մեկով այդպես էլ չի տրամադրել ո՛չ վերլուծությունը, ո՛չ դրա հրապարակման պաշտոնական հղումը, ոչ էլ, թե կոնկրետ ո՛ր փորձագետներն են մշակել օրենքի նախագիծը։

Նաև մեր այն պնդմանը, թե Շրջակա միջավայրի նախարարությունում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել հանրային քննարկում, ապա ինչու այդ մասին որևէ տեղեկատվություն առկա չէ նախարարության կայքում, պաշտոնական գրությամբ պատասխանել են. «նախարարության պաշտոնական կայքում չի տեղադրվել տեխնիկական խնդիրների պատճառով»։

«ՉԻ». Օրերս Արցախից վերադարձած լրագրող Թաթուլ Հակոբյանը գրեց, որ 2018թ. հեղափոխությունը այլևս չի համարում արժեքային հեղափոխություն, այլ ընդամենը՝ իշխանափոխություն:

Հիմա Շուշան Դոյդոյանի պատմածը լրիվ դրա վառ վկայությունն է: Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք նորմալ էր, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ իբր ինչ-որ ծրագրերի իրականացման անվան ներքո յուրացվում էին: 

Ու հիմա նույնն է. միակ բանը, որը 2 տարում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լավ սովորել է, դա նախկինների գործելաոճն է: Երկու նախադասության համար 780 հազար դոլար են «սպիսատ» արել: Ու արել են դա գաղտագողի, փորձել են հնարավորինս թաքուն պահել բոլորից:

Այսինքն, երկու նախադասության համար 780 հազ. դոլար ճարել են, իսկ ահա կայքում դրա մասին հիշատակելը տեխնիկապես «զոռ» է եղել: 

Հետաքրքիր է, թե այս խայտառակությանը ինչպես է արձագանքելու իշխանությունը: Եթե ճիշտ ենք հիշում, օրումեջ հայտարարում են, թե կկտրեն այն ձեռքը, որը պետությունից կգողանա, անկախ նրանից, թե ով է: 

Հ.Գ. Այսօր հայտնի դարձավ, որ Սևանից մեծ քանակությամբ սիգ է բերվում Երևան ու վաճառվում: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5204 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ