...

Խեղճերը տանջվում են բռնապետության լծի տակ

Խեղճերը տանջվում են բռնապետության լծի տակ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր աջակցությունն է հայտնել «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանին, որի գործով բողոքն այսօր Վերաքննիչ դատարանում քննվում է:

«Եկել եմ աջակցելու խոսքի ազատությանը, խղճի ազատությանը, ժողովրդավարությանը և ընդդեմ բռնատիրության, դիկտատուրային և բոլոր փորձերին, որպեսզի լռեցնեն խոսքի ազատությունը։ Այն, ինչ կատարվում է մեր երկրում այս 2 տարվա ընթացքում, ոչ միայն մտահոգիչ է, այլ ուղիղ ճանապարհ է դեպի հին ժամանակներ, դեպի բռնատիրական ժամանակներ։ Շատերն ասում էին՝ նախկիններ, ներկաներ։ Այո, նախկինի վերադարձ չի լինելու, նախկինը 1937 թիվն է, դա բռնատիրությունն է, միակուսակցական համակարգն է, որը եղել է շատ տասնամյակներ առաջ»:

«ՉԻ». Մենք մի հարցում համաձայն ենք Շարմազանովի հետ. հուսով ենք, որ նախկինի վերադարձ չի լինի: Միայն թե նախկինը իրենք են, որոնց օրոք միակուսակցական համակարգ էին ստեղծել, իրենց Ստալինով, իշխանությունը ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնելով, իրենց ուզած ձևի խորհրդարաններ կարելով, հարյուրավոր ընդդիմադիրների բանտերը լցնելով ու սպանելով:

Իսկ հիմա, պարզվում է, երկիրը գնում է դեպի դիկտատուրա, բռնապետություն: Տնտեսական լծակների մեծ մասն իրենց ձեռքում է, հեռուստաընկերությունների մեծ մասն իրենց ձեռքում է, օրը մի հատ կայք են բացում, մտքներին եկածը ասում են, բայց... բռնապետություն է:

Փաստորեն, բոլոր այն իշխանությունները, որոնց մաս չեն կազմում, որի շնորհիվ երկիրը թալանելու, պետության ունեցվածքը փոշիացնելու հնարավորություն չեն ունենում, այդ իշխանությունները բռնապետություն են: 

Ու ոչ մի ձայն այն մասին, որ Արմեն Թավադյանը ջերմուկի շշով հարվածում էր Վարդգես Գասպարիին: Այ, դա արդեն դեմոկրատիա է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5291 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ