...

Ընդամենը մեկ ներողություն

Ընդամենը մեկ ներողություն

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստին, որի լուսանկարները հանրային մեծ աղմուկ են բարձրացրել:

«Երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին: Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար»:

«ՉԻ». Կարպիս Փաշոյանն այս առթիվ դիպուկ էր արձագանքել. «Միանգամից զգացվեց, որ առողջապահության նախարարը հոգով-սրտով մաքրակենցաղ իմքայլական չէ։ Նա բժշկական կենտրոնի աշխատողների, բժիշկների և ղեկավարների այլանդակության պատասխանատվությունը ամբողջությամբ վերցրեց իր վրա։ Իհարկե սա բնական է, այդպես էլ պետք է լիներ, բայց իսկական, զտարյուն իմքայլականը այդպես չէր վարվի։ Կկանգներ ու իրենց բնորոշ լկտիությամբ և ինտելեկտուալ բոբիիկությամբ կարդարանար՝ պատասխանատուն ես եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ»:

Լիովին համաձայն ենք: Այս խայտառակության համար ոչ մի պաշտոնյա հրաժարական չի տվել: Չեն էլ պատկերացնում, թե այդ կադրերը տեսնող ծնողները, որոնք մինչև հիմա փնտրում են իրենց զոհված զավակներին, ինչ ապրումների մեջ են, ինչ շոկի մեջ են ընկել: Բարձրախոսը վերցրած, ամեն օր այստեղ, այնտեղ տղամարդլամիշ եք լինում, բայց պատերազմից անցել է 7-8 ամիս, մինչև հիմա զոհված զինվորների դիերի, մասունքների պահպանման հարց չեք կարողանում լուծել: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   668 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ