...

Զարմանալի և խոսուն վիճակագրություն

Զարմանալի և խոսուն վիճակագրություն

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավական դիրքորոշում է ներկայացրել ՀՔԾ-ի տեղեկությունների հիման վրա Հանրային հեռուստաընկերության տեսանյութի վերաբերյալ, երբ հունվարի 29-ին եթեր էր հեռարձակվել «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ ռեպորտաժը: ՄԻՊ-ը քննադատել է այդ ռեպորտաժը՝ նշելով, որ «Հրապարակման համար լրատվամիջոցներին տեղեկություններ տրամադրելիս անմեղության կանխավարկածի երաշխավորման սկզբունքով ղեկավարվելը պարտադիր է»:

«ՉԻ». Իսկ հիմա մի զարմանալի վիճակագրություն. Արման Թաթոյանի կողմից Հանրային հեռուստաընկերության այդ տեսանյութի վերաբերյալ իրավական գնահատականի տեքստը կազմված է 969 բառից:

Համեմատության համար, երբ քոչարյանական հիմնական հեռուստաընկերությունը 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող մի խայտառակ տեսանյութ էր հրապարակել, Արման Թաթոյանը դրան անդրադարձել է... 66 բառ պարունակող տեքստով:

Թե անկողմնակալ այս պաշտպանը քանի բառով է անդրադարձել նույն այդ քոչարյանական լրատվամիջոցի այն տխրահռչակ ու սրբապիղծ քայլին, երբ խոսեցրել էին մարտի 1-ի զոհերի հարազատներին, հետո դրա մեծ մասը մոնտաժել, հետո այնպես ներկայացրել, թե իբր Քոչարյանը մեղավոր չէ մարտի 1-ի համար, ինքներդ կարող եք ենթադրել: 

Թե Սերժ Սարգսյանի օրոք Արման Թաթոյանը քանի անգամ է անդրադարձել Հանրային հեռուստաընկերության կողմնակալությանը, ընդդիմության ներկայացուցիչներին տարիներով եթեր չտալուն, ընդդիմության ակցիաներն ու հանրահավաքները արհամարելու փաստերին, մենք որ ծանոթ չենք նման իրավական գնահատականների, ինչպես՝ հիմա է եղել: 

Մեկնաբանելու բան էլ չկա. վիճակագրությունը հզոր բան է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5210 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ