...

Զգուշացեք՝ թխվածքաբլիթում դեղահաբ է

Զգուշացեք՝ թխվածքաբլիթում դեղահաբ է

Այսօր «ՉԻ» խմբագրություն էր ահազանգել Էջմիածին քաղաքի բնակչուհի Ա.Գ.-ն և դժգոհում էր, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցում տեղակայված Շեն տուն խանութի կողքին գտնվող սուպերմարկետից երեխայի համար գնել է «Բարնի» տեսակի թխվածքաբլիթ, ինչի մեջ երեխան անսովոր բան է նկատել: Երբ ինքը նայել է, թխվածքաբլիթի մեջ նկատել է դեղահաբ և սարսափած երեխայի ձեռքից անմիջապես վերցրել է այն: Քաղաքացու խոսքով՝ ինքն անմիջապես վերադարձել է խանութ և վաճառողին ցույց է տվել դեղահաբով թխվածքաբլիթը: Դրա լուսանկարը Ա.Գ.-ն տրամադրեց մեր խմբագրությանը՝ խնդրելով պարզել, թե ինչ կերպ կարող էր դեղահաբը հայտնվել թխվածքաբլիթի մեջ:

«ՉԻ»-ն կապ հաստատեց Սննդի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ՝ առաջարկելով պարզել, թե իրականում ինչ է կատարվել և ինչպես կարող էր նման բան պատահել: ՍԱՊԾ մամուլի պատասխանատուն խոստացավ հետևողական լինել և պարզաբանում տալ: Սպասում ենք պարզաբանման:

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1385 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ