...

Զինված են և վտանգավոր

Զինված են և վտանգավոր

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սեփական տունը պաշտպանել կարողացող ժողովուրդը միայն կարող է պարտադրել երկարատև և արժանապատիվ խաղաղություն։ Դաշնակցությունում մենք այս մոդելն արդեն կյանքի ենք կոչել և մեր ուժերով ստեղծել ենք գումարտակ, որը լավագույնս իրեն ցույց է տվել բոլոր անհրաժեշտ դեպքերում։ Իշխանության գալուց հետո մենք հենց այս մոդելի հիման վրա կազմակերպելու ենք աշխարհազորը»:

«ՉԻ». Եթե սա յեղափոխական լեզվից թարգմանենք հայերեն, ապա Իշխան Սաղաթելյանն ասում է, որ Դաշնակցությունը զբաղված է զինված ջոկատներ ստեղծելով: 1990-ականներին էլ էր ՀՅԴ-ն զինված ջոկատներ, գաղտնի կառույցներ ստեղծում, որպեսզի իշխանությունների դեմ պայքարի, բայց այն ժամանակ այդ ամենը բացահայտվեց, չհասցրին իրենց սև գործն անել:

Հիմա որոշել են նույնը կրկնել: Այս անգամ անունը դրել են գումարտակ: Դրոյի անունով է այդ գումարտակը, թե Քրիստափորի, դեռ չգիտենք, բայց մարդիկ արդեն չեն թաքցնում: 

Երբ կա պետություն, ապա այդ պետությունն ունենում է նաև բանակ: Մնացած զինված խմբավորումները, որոնք պետության վերահսկողությունից դուրս են, այլ անուններ են ունենում. բանդա, ավազակախումբ, ահաբեկչական խմբավորում: Բայց երբ պետություն չի լինում, ինչպես հիմա, ապա դա կոչվում է աշխարհազոր, հայրենիքի փրկիչներ, երբեմն՝ ռոմանտիկներ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   743 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ