Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ու տեսանյութ հրապարակել Սյունիք Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցից։
«Կանգառ Կապանում, որտեղ կապանցիները ջերմորեն ողջունում են վարչապետին։ Իսկ Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»:
«ՉԻ». Մի 10 տարի առաջ Մոսկվայի մարզահամալիրներից մեկում կայացավ Ֆյոդոր Եմելյանենկոյի և ամերիկացի Ջեֆ Մոնսոնի մենամարտը, որին ներկա էր նաև Վլադիմիր Պուտինը: Վերջինս մենամարտից հետո ելույթ ունեցավ, որի ժամանակ հանդիսականները սկսեցին սուլել:
Հաջորդ օրը Պուտինի մամլո խոսնակը նախ հայտարարեց, որ սուլոցներն ուղղված էին պարտված ամերիկացուն, մյուս օրն էլ ասաց, թե դրանք ողջույնի սուլոցներ էին:
Մեր դեպքում էլ է նույնը. որ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ, այնտեղ նրա հասցեին աջակցության սուլոցներ էին հնչեցրել, զորակցության հայհոյանքներ տվել, գովեստի վիրավորական վանկարկումներ արել, հատուկ նրան տեսնելու համար որոշ համայնքներում ճանապարհներ էին փակել, ինչի մասին էլ գրել է երկրի ղեկավարի մամլո խոսնակը: