...

Զրոյական կետին հասանք

Զրոյական կետին հասանք

«System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը ստորագրել են նաև շոու բիզնեսի այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Փիթեր Գեբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոփլենդը, Ռոզա Լինը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սեբու Սիմոնյանը և այլոք։ 

«ՉԻ». Մեծ հաշվով, նման բաց նամակներով միջազգային հանրությանը դիմելուց բացի ուրիշ ճար չի մնում: 

Հասել ենք նրան, որ պետությունը դադարել է գործունյա լինել, ի վիճակի չէ ինչ-որ կերպ ազդել տարածաշրջանային խնդիրների և Արցախի բլոկադայի վրա:

Ու այդ գործը իրենց վրա են վերցնում հայտնի դեմքերը:

Սա նույն օպերայից է, ինչ ղարաբաղյան շարժման սկզբում, երբ հայ մտավորականները, ճանաչված անձինք ամեն օր բաց նամակներ էին գրում ԽՍՀՄ Պոլիտբյուրոյին, Գորբաչովին, Լիգաչովին, մինչև որ հասունացավ այն գիտակցությունը, որ արցախահայության իրավունքների պաշտպանության համար նախ պետք է պետություն ունենալ: 

Պետություն ունեցանք, որը իր առջև դրված խնդիրները լուծեց, բայց հիմա նորից եկել, հասել ենք զրոյական կետին: Այ, հիմա հասկացանք, թե որն էր այդ զրոյական կետը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   531 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ