...

Սերժ Թանկյանը հեչ, Նունե Եսայանը՝ մեջ

Սերժ Թանկյանը հեչ, Նունե Եսայանը՝ մեջ

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանին հասցեագրված նամակ է հրապարակել, որում մասնավորապես նշված է.

«Հայաստանում կան խոսակցություններ, որ Արդարադատության նախարարի ընտանիքի հետ համատեղ ստեղծված «TR LAW FIRM» ընկերության 40 տոկոս բաժնեմասի իրական տերը Դուք եք և ոչ պարոն Դուդակլյանը, բայց մենք չենք հավատում այդ խոսակցություններին: Չենք հավատում, որ հեղափոխության մոնետիզացիայի գործընթացում Դուք նույնպես փայաբաժին ունեք: Չէ՞ որ Դուք Հայրենիքի համար ամեն ինչ անվճար հիմունքներով եք արել, նույնիսկ Ցեղասպանության 100-ամյակի համերգի համար չեք վճարվել: Եվ վերջիվերջո, բիզնեսը փող է բերում, իսկ Դուք փող չունեք: Որ ունենայիք, հաստատ կիրականացնեիք ժողովրդի վարչապետին տրված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում»,- նշել է նա:

«ՉԻ». Տեսնո՞ւմ եք, ինչ լավ բան է ընդդիմություն լինելը: Քանի Միհրան Հակոբյանը ու սերնդակից երիտկոմսոմոլները ՀՀԿ-ի խողովակներով կարիերա էին զարգացնում, «լիպովի» դիսերտացիաներով բանակից պլստում, Սերժ Թանկյանը իրենց աչքի լույսն էր, պարծանքը, որի ամեն խոսքը անգիր արած, ամեն տեղ մեջբերում էին: 

Երբ SOAD-ը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ տվեց Հանրապետության հրապարակում, այս նույն կարիերիստները Սերժ Թանկյանի նկարը Սերժ Սարգսյանի նկարի կողքին էին կպցնում՝ որպես սերժականության սիմվոլներ:

Բայց բավական էր, որ Սերժ Թանկյանը ողջուներ հեղափոխությունը, գար ու կանգներ ժողովրդի կողքին, արդեն համարում են շահամոլ, կոռուպցիոն գործարքներում թաթախված: Արդեն հասցրել են ուրանալ Հրապարակում SOAD-ի համերգը, թե բա՝ իրականում փողով են համերգ տվել: Այդպես են ասում, քանի որ իրենց համար կյանքում ամեն ինչ փողով է. սերը, ընկերությունը, սկզբունքը, արժեքները, պետությունը, բարեգործությունը: 

Իսկ հիմա Սերժ Թանկյանի վրա կայֆեր են բռնում: Դե իհարկե, Սերժ Թանկյանն ո՞վ է: Ոչ Նունե Եսայան է, ոչ՝ Ալլա Լևոնյան, մարդ է, որը իր շնորհքով ու տաղանդով ամբողջ աշխարհով մեկ միլիոնավոր երկրպագուներ է ձեռք բերել, ոչ թե 100 դոլարի ու քծնանքի դիմաց՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում: 

Մի հարց էլ մենք տանք այս երիտկոմսոմոլին. իսկ այդ ի՞նչ փողերով ես հեռուստաալիքի փայատեր դարձել, եթե ընդամենը պատմաբան ես համարվում, մի երկու տարի էլ խորհրդարանում կոճակ ես սեղմել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1675 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ