...

Բանակում չծառայածը զինվորի ղադրը չի կարող իմանալ

Բանակում չծառայածը զինվորի ղադրը չի կարող իմանալ

ԱԺ նախկին պատգամավոր, «Արմնյուս» հեռուստաընկերության եսիմինչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով հայ գերիների վերադարձին, գրել է. «Ռոբերտ Աբաջյանը հերոս է, իսկ այսօր տուն վերադարձած 44 տղաները հերոս չեն, սովորական մարդիկ են: Միայն դասական կրետինների համար իրենք կարող են հերոսներ լինել, այն էլ՝ Հ-ն մեծատառով: Օրինակ՝ վարչապետի աթոռին սոսնձված ալկաշի ու Մարուքյան Էդմոնի համար»:

«ՉԻ». Բայց ասեք, որ դզում է, երբ զինվորների հերոս լինելու կամ չլինելու մասին մտքեր է հայտնում մեկը, որը ժամանակին «լիպովի» դիսերտացիայով պլստացել է զինծառայությունից: Վերջին 20 տարվա ամենամոդայիկ բանը դա էր. եթե ուզում էիր ծառայությունից խուսափել, անդամագրվում էիր իշխող ՀՀԿ-ին, բուհում ուսխորհուրդ էիր մտնում, կոտորում էիր քեզ հայրենիքի մասին ճոռոմ-ճոռոմ ելույթներով, հետո ստեղից-ընդեղից արտագրելով, մի հատ դիսերտացիա էիր գրում այն մասին, որ Ուտիքն ու Բաքուն հայկական եղել են ու կլինեն և վերջ. ծառայելու ծանր բեռից ազատվում էիր:

Դրա համար «հայրենասերների» այս սորտը երբեք չի կարող իմանալ, թե ինչ բան է բանակը, պատերազմը, կյանքում չի կարող պատկերացել զինվորի ղադրը, չի կարող հասկանալ, թե ինչ բան է գերությունը: Իրենք իրենց տաքուկ կաբինետներից այն կողմ կյանք չեն տեսել, գոհ ու կուշտ կնոպկա են սեղմել: 

Հ.Գ. Իմիջիայլոց, այս իշխանությունների մի մասն էլ չի ծառայել բանակում: Դրա համար էլ պատերազմի մասին աղոտ պատկերացումներ ունեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2483 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ