...

Սխալ Սերժի ես գրել

Սխալ Սերժի ես գրել

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը Սերժ Թանկյանին ուղղված գրառում է կատարել, որում ասված է. «Մի հապաղեք, եկեք Հայաստան և ինչ-որ մեկից խլված տունը կոպեկներով ձեզանով արեք, Ձեր սեփականությունը դարձրեք` իրականացնելով ժողվարչապետին տրված Ձեր վաղեմի ու հանրահռչակ խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում»:

«ՉԻ». Բայց ոնց որ նախկինները ամենաշատը ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքից են մրմռում: Չգիտես ինչու, ոչ թե «նախկին հանցավոր, թալանչի ՀՀՇ-ն», ոչ թե՝ ժողովրդի 90 տոկոսը, այլ՝ նախկին իշխանավորները, որոնք կազմում են բնակչության 1 տոկոսը, 4 տոկոսն էլ՝ իրենցից սնվողները:

Ժամանակին բազմաթիվ վերլուծություններ են հրապարակվել, որ երկրի կապիտալի մոտ 80 տոկոսը գտնվում է երկրի բնակչության ընդամենը 5 տոկոսի ձեռքում: Գրեթե բոլորն էլ նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ են: Եթե հալալ քրտինքով եք վաստակել ձեր հարստությունը, ապա ի՞նչ պրոբլեմ ունեք. ցույց տվեք ձեր կապիտալի ծագումը ապացուցող թղթերը, գնացեք, հանգիստ քնեք:

Բայց մրմռում են: Ի՞նչ ցույց տան: Մենակ Քոչարյանների ընտանիքը մի 40 անուն գույք ունի. էլիտար բնակարաններ, առանձնատներ, օբյեկտներ: Հո ԺԵԿ-ից տեղեկանք չե՞ն բերելու, որ այդ ամենը իրենց հետ Աղդամից կամ Շուշիից են բերել: 

Ու եթե հանկարծ այս օրենքի շրջանակներում իսկապես ապօրինի ձեռք բերված գույքերը պետականացվեն (ինչին, ի դեպ, մենք խիստ կասկածում ենք), Միհրան Հակոբյանը սոված կմնա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1659 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ