...

Հայտարարեք, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ

Հայտարարեք, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ

«Ես 2006 թվականից մինչև 2019 թվականը եղել եմ ՀՀԿ անդամ, և այս տարիների ընթացքում կա մի բան, որի համար և՛ ցավում, և՛ փոշմանում եմ՝ դա այն էր, որ ես կողմ եմ քվեարկել, որ Արմեն Սարգսյանը դառնա ՀՀ նախագահ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է նախկին ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը։

«ՉԻ». Տիպիկ հանրապետականի գնահատական, միայն անհասկանալի է, թե ի՞նչ թիթիզություն է իբր կուսակցությունից դուրս գալը:

Նախ, եթե Սերժ Սարգսյանը կամենա, ևս 10 անգամ կքվեարկեք ոչ թե Արմեն Սարգսյանի, այլ ցանկացածի, օրինակ՝ Կիմ Իլ Սենի օգտին: Այդպիսին է ղազագիր ստորագրելու հետևանքը և բնությունը:

Փաստորեն Միհրան Հակոբյանը չի փոշմանել 2007 թվականի կեղծված խորհրդարանական ընտրությունների, այդ տարի քաղաքական գործիչներին ու լրագրողներին ծեծելու համար: Չի փոշմանել 2008 թվականի Մարտի 1-ի համար: Չի փոշմանել, որ անդամակցել է մի կուսակցության, որը տապալել է սահմանադրական կարգը: Չի փոշմանել, որ Հայաստանի էներգետիկ համակարգը նվիրել են օտարին: Չի փոշմանել, որ երկրի հանքերի, այդ թվում՝ Ամուլսարի վերաբերյալ ապօրինի որոշումներ են կայացրել: Չի փոշմանել, որ առնվազն անտարբեր հայացքով է դիտել, թե ինչպես են թալանում բանակը: Փոշմանել է կնոպկա սեղմելու համար:

Եթե հանրապետականներն իսկապես անկեղծ են Արմեն Սարգսյանի վերաբերյալ ներկայիս իրենց գնահատականներում, ապա միայն մեկ փաստարկ կարող են հնչեցնել՝ եթե 2017 թվականի ընտրությունները լեգիտիմ չէին, ապա չի կարող նաև լեգիտիմ համարվել այդ խորհրդարանի կողմից ընտրված նախագահը:

Բայց հանրապետականներն այդքան կամք չունեն, նրանք կբավարվեն անիծելով, հայհոյելով ու սպառնալիքներ հնչեցնելով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2190 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ