...

Նախագահի փոխարեն բուտաֆորիայի մրցույթ հայտարարեք

Նախագահի փոխարեն բուտաֆորիայի մրցույթ հայտարարեք

Հայաստանի ապագա նախագահը ով էլ լինի, պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Այսպիսին է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքը, որն երեկ առցանց ասուլիսի ժամանակ հիշեցրել է փաստը, թե ինչպես Արմեն Սարգսյանը չստորագրեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության իր հրամանագիրը այն դեպքում, երբ Օնիկ Գասպարյանը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Այդ ներդաշնակության սակավության պատճառով մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել, որոնց խորությունը գուցե թե չենք էլ արձանագրել էդ պահին։ Մասնավորապես, նախորդ տարի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարության համատեքստում, էստեղ իշխանության խնդիր չէր բացարձակապես, կառավարության խնդիր չէր, գործադիր իշխանության խնդիր չէր, իմ գնահատականն այն է, որ մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ»,- հայտարարել է Փաշինյանը։

Սա նշանակում է, որ ՔՊ-ից դուրս որևէ մեկը շանս չունի հավակնելու երկրի նախագահի պաշտոնին։ Շրջանառվող բոլոր անունները իրականում կազմակերպված թրոլլինգ են, իսկ Փաշինյանի ընտրությունը վերջում կանգնելու է մեկի վրա, որն ավելի քան յուրային է։ Ըստ էության՝ Փաշինյանը երեկ բաց տեքստով հայտարարել է սրա մասին՝ ակնարկելով․ 

1․ Ապագա նախագահը չի կարող ընդդիմանալ իրեն՝ Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին, 

2․ Ապագա նախագահը չի կարող Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի շահերին դեմ հրամանագրեր ստորագրել։

3․ Ապագա նախագահը չի կարող ինքնուրույն որոշել՝ ինչը վավերացնել, ինչը՝ ոչ։ 

4․ Ապագա նախագահը հաշվետու է լինելու Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին։

5․ Ապագա նախագահի լիազորություններն ու պարտականությունները սահմանափակվելու են կառավարության և խորհրդարանական մեծամասնության հետ ներդաշնակ գործելու հրամայականով։

Մնում է պաշտոնական տեղեկագիրն այս տեքստով հրապարակվի և մրցույթ հայտարարվի։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1626 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ