...

Հանրապետականների մուրազը մնաց փորում

Հանրապետականների մուրազը մնաց փորում

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է.

«Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու մասին օրենքն Արմեն Սարգսյանը ստորագրեց՝ վերջնականապես կնքելով իր քաղաքական մահկանացուն: Լինելով ընտանիքապետության կցորդն անձնապես և խորհրդարանական հանրապետության նախագահի ինստիտուտը վերածելով նախամուտքի փալասի՝ Արմեն Սարգսյանն այս պահից պետք է պատրաստվի 1997-ի իր հետ կատարված պատմության կրկնությանը: Բայց այս անգամ ամեն ինչ հրապարակային է լինելու՝ ավանակի վրա թարս նստած»:

«ՉԻ». Լրիվ հասկանալի են լեյտենանտ Միշիկի որդիների ջղագրգռումները: Հույսեր էին փայփայում, որ հակամարտության նոր օջախ են բացելու նախագահի և կառավարության միջև: Բայց չստացվեց նոր ճակատ բացել կառավարության դեմ:

1.5 տարի առաջ Միհրան Հակոբյանի քաղաքական հայրերը վստահեցնում էին, որ 1997 թվականին Արմեն Սարգսյանի հետ ոչինչ էլ չի պատահել, նա ինքնակամ է հեռացել՝ ունենալով առողջական խնդիրներ: Հիմա անհասկանալի է, թե ինչ սպառնալիքներ է հնչեցնում հանրապետականը: Ինչ-որ հիվանդությո՞ւն են ներարկելու Արմեն Սարգսյանին:

Ինչ վերաբերում է ավանակի վրա թարս նստելուն: Այդ առումով Հակոբյանի փորձն իսկապես անգերազանցելի է: Անցյալ տարի իրենք ամբողջ խմբակցությունով, Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ տեղավորվեցին մեկ ավանակի վրա: Իսկ ավանակի պետհամարանիշներն էին՝ «23.04.2018: Մերժիր Սերժին ու հանրապետականին»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2432 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ