Պարզվում է՝ վերջերս «Էրեբունի» հյուրանոցի սրահներից մեկում գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի և Իշխան Սաղաթելյանի միջև։ Քննարկվել են Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղիները։ Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել այդ հանդիպման գաղտնալսումից մի հատված, որն էլ սիրով ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։ Եվ այսպես։
Քոչարյան- Լավ, էդ սաղ հեչ, հիմա ո՞նց ենք անում։ Սե՛րժիկ, դու ֆիլալագիչեսկին ավարտած մարդ ես, «ազգակործան պատուհասը» ռուսերեն ո՞նց ա։
Սերժ- Նացիագուբիծելնի նապասծ։ Բայց ինչի՞ ա պատուհաս, քեզ ի՞նչ վատ բան ա արել։ Չեղած տեղից դառել ես քաղաքական գործիչ, խմբակցություն ունես, ունեցածիցդ մազ չի պակասել․․․
Քոչարյան- Բերանըս բացել ես տալի՞ս։ Կարող ա՞ ի՛մ փեսեն էր ընդդիմադիր վախտերով տիրություն անում էդ պատուհասին, կարող ա՞ ի՛մ ախպերն էր ինքնակամ 32 միլիոն դոլար տալիս։ Կարա՞ս ասես ո՛ր կուսակցության ձայներով 2018-ին ընտրվեց վարչապետ․․․
Սերժ- Լավ, մի խորացի, դրա ժամանակը չի։ Ավելի լավ ա մի ձև մտածենք, ընտրություններով ոնց որ թե չի ստացվում, ով կրում ա՝ նստացնում են։ Ավելի ռոմանտիկ ձև չկա՞։
Իշխան Սաղաթելյան- Հենց հիմա զանգեմ ճշտեմ։
Սերժ- Այ տղա, տենց հարցերը հեռախոսով չեն ճշտում, մանավանդ՝ Արտուրիկը էլ ԱԱԾ պետ չի։ Բայց ավելի լավ ա՝ նախ որոշենք, թե հետո ով ա դառնալու վարչապետ։
Քոչարյան- Յա, Սերժի՞կ։ Դու վարչապետ ես եղել, հետո դառել ես նախագահ, հետո՝ նորից վարչապետ, իսկ ես մենակ վարչապետ եմ եղել, դառել եմ նախագահ, բայց հետո նորից վարչապետ չեմ դառել։ Իմ հերթն ա։
Արմեն Սարգսյան- Ի դեպ, ես նույնպես վարչապետ եմ եղել, հիմա նախագահ եմ․․․
Քոչարյան- Դու սո՛ւս մնա։ Ավելի լավ ա գնա մի հատ համբուրգեր բեր։
Իշխան Սաղաթելյան- Ինձ էլ՝ բիֆշտեքս։ Արյունով։
Սերժ- Ինձ էլ մառոժնի։ Լավ, հիմա ո՞նց ենք անում։ Կարա՞ս Գագոյին ասես մի էրկու հատ ավտո-բան վառի, դու էլ զանգես ընկերոջդ, զորքից-բանից մտցնի․․․
Քոչարյան- Գագոյի հետ գործ չունես։ Մի անգամ «Նիվա» վառեց՝ տեսանք ինչ էղավ։ Ավելի լավ ա ուրիշ բան մտածենք։
Իշխան Սաղաթելյան- Ես կարամ մերոնց զանգեմ․․․
Սերժ- Ասեցի՝ դու սուս մնա։ Լավ, հիմա երեք նախագահներով հավաքվել ենք՝ չենք կարո՞ւմ մի վարչապետի հարց լուծենք։ Ռո՛բիկ, դու մի անգամ տենց մի բան արել ես․․․
Քոչարյան- Դե․․․ տենց չի, որ դու չես արել։ Բայց ամեն դեպքում սպասի մի հատ զանգեմ ընկերոջս։ Ալո՛, գասպաձին պրեզիդենտ, էտըտ նացիագուբիծելնի նապասծ․․․ Ի՞նչ․․․ Ալո՛․․․ Պահո․․․ Ասում ա՝ հանգիստ թողեք դրան, նա՛շ չիլավեկ․․․
Սերժ- Հիմա տեսա՞ր, որ փեսաս ու ախպերըս հայ-ռուսական բարեկամության գործում էին ներդրումներ արել։ Էն Արմենը ի՞նչ էղավ։
Արմեն Սարգսյան- Կներեք, համբուրգերը մի քիչ վառվել ա։ Ուշքս ու միտքս Ղազախստանն ա, ահագին բիզնեսներ ունեի․․․