...

Իշխան, այդքան վստահ մի՛ եղիր

Իշխան, այդքան վստահ մի՛ եղիր

«Ես Դաշնակցության անունից կարող եմ ասել, որ ատամներով պահելու ենք այս դաշինքը, ու ամեն ինչ անելու ենք, որ դաշինքը՝ իբրև դաշինք, հաջողի։ Սա մեր մոտեցումն ու դիրքորոշումն է ու մեր մյուս գործընկերների դիրքորոշումն է»։

Սա դաշնակցական, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձած Իշխան Սաղաթելյանի պնդումն է, որն արել է «Հրապարակ» թերթի միջոցով:

«ՉԻ». Սերժ Սարգսյանը թերևս դաշնակցության կողմից գցված բոլոր ուժերի ու գործիչների տեսակետը կարտահայտեր, եթե կրկներ իր հանճարեղ «իյա, իրոքը»:

2018 թվականին կոալիցիա չէի՞ք նույն Սերժ Սարգսյանի հետ, երբ անսպասելի, մի քանի ժամվա ընթացքում դարձաք հեղափոխական: Իսկ մի քանի ամիս անց էլ, երբ տեսաք՝ իշխանության մեջ մնալը առաջվա պես եկամտաբեր չէ, դարձաք հակահեղափոխական:

Կամ 2009 թվականին ծանր փորձությունների արդյունքում կոալիցիա էիք կազմել նույն Սարգսյանի հետ. ինչպե՞ս դուրս եկաք ու նույն Սարգսյանին գրեթե դավաճան հանեցիք միայն նրա համար, որ հանդգնել էր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղի բռնել:

Այնպես որ, այդքան վստահ մի՛ եղիր, Իշխան ջան: Քոչարյանն էլ պակաս անկանխատեսելի անձնավորություն չէ: Կարող է պատահի՝ վաղը հոգնի ընդդիմադիր լինելուց ու մեկնի Հունաստան՝ դայվինգ, սերֆինգ ու յոգա անելու: Հո անտեր չե՞ք մնալու, նոր դաշնակից, դաշինք ու ի վերջո՝ հովանավոր եք փնտրելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1821 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ