...

Դե ուրեմն Սերժն ու Միշիկն էլ պետք է ժամանակին դատապարտվեին

Դե ուրեմն Սերժն ու Միշիկն էլ պետք է ժամանակին դատապարտվեին

«Ինչո՞ւ ես արտակարգ դրություն մտցնում այն ժամանակ, երբ կա 1 մահ և ինչո՞ւ ես արտակարգ դրությունը հանում, եթե կա 39 մահ, 1 օրվա ընթացքում էլ 120 վարակակիր: Ո՞րն է տրամաբանությունը: Տրամաբանությունն այն է, որ ներկա ռեժիմը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և բոլոր այդ մահերի համար պատասխանատու են պատասխանատուները՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ»,- 5-րդ ալիքի եթերում հայտարարել է ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը:

«ՉԻ». Այս մարդիկ ունեն իրենց աշխարհը, որտեղ փեսա Միշիկը շատ ուժեղ ցենզուրա է կիրառում: Համաշխարհային տեղեկատվական այս աննախադեպ հոսքերի մեջ ստիպում է կարդալ միայն իր լրատվամիջոցները և դիտել միայն 5-րդ ալիք ու Արմնյուզ: Եվ արդյունքում Միհրան Հակոբյանի և մյուս երիտհանրապետականների մոտ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին այս աղճատված պատկերացումն է առաջանում:

Փաստորեն, Հակոբյանը տեղյակ չէ, որ Իտալիան կամ Իսպանիան արտակարգ դրություն մտցրեցին, երբ զոհերի քանակը չէր հասել 1000-ի: Իսկ այսօր, երբ յուրաքանչյուրն ունի 30000-ական զոհ, հանում են սահմանափակումները, բացում սրճարանները և ռեստորանները: Եթե Միքայել Մինասյանը մի փոքր բարոյականություն ունենար, կհորդորեր իր սաներին գոնե մահերի վրա միավոր չհավաքել: Ըստ Հակոբյանի տրամաբանության՝ Իտալիայի վարչապետ Կոնտին էլ մեղավոր է 30000 զոհի համար:

Այսպիսի մտավարժանքների արդյունքում վատ հանգուցալուծում կարող է լինել Հակոբյանի պատրոնի համար: Ասենք, երբ վրա հասնի Իտալիայից Հայաստան Մինասյանի էքստրադիցիայի հարցը, Կոնտին հիշի, թե Մինասյանի աջակիցները ինչ մեղադրանքներ են հնչեցրել իր հասցեին:

Համաշխարհային այս վարակի մասին պատկերացումներն այսօր շատ մակերեսային են, իսկ մարտի սկզբին դրանք լրիվ մութ անտառ էին: Աշխարհի գրեթե բոլոր կառավարությունները մի քանի օրվա տարբերությամբ նույն քայլերն են ձեռնարկել: Եվ հիմա էլ գնում են նույն ճանապարհով, քանզի չեն կարող տարիներ շարունակ մարդկանց նստեցնել տանը: Սա կարծես թե փաստ է, որ հայտնի է անգամ առաջին դասարանցիներին, բայց քանի որ Միքայել Մինասյանը այս տեսակին միանգամից օրորոցից է բերել մեծ քաղաքականություն, այստեղից էլ նման մերկպարանոց մեղադրանքներ են ծնվում:

Բացի այդ, Հակոբյանը նման մեղադրանքներ հնչեցնելուց առաջ պետք է հիշի՝ 2013 թվականին առանց պանդեմիայի Հայաստանում H1N1-ից մահացել է 50 մարդ: Եթե Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը ժամանակին նստեին, հիմա արդեն ամնիստիայի արդյունքում դուրս գալու շանս կունենային:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1206 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ