...

Սեփական աղբից բացի ուրիշ բան չի կարդում

Սեփական աղբից բացի ուրիշ բան չի կարդում

«50 եվրոյով Իտալիա չարաբաստիկ փիառի հետևանքով մենք հիմա ունենք 800-ից ավել վարակված»:  

Մտքի հեղինակը Աժ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանն է:

«ՉԻ». Ավելորդ չէ նաև նշել, որ սույն նախկին երեսփոխանը հանդիսանում է միշիկնյուզերից մեկի իբր սեփականատերը: Ինչու ավելորդ չէ, որովհետև ակնհայտ է՝ երիտասարդին պահում են տեղեկատվական բլոկադայի մեջ և բացի սեփական արտադրանքից, չեն թողնում կարդալ, թե ինչ է կատարվում աշխարհում: Իսկ եթե կարդար, կիմանար՝ աշխարհում չկա երկիր, որ խուսափել է կորոնավիրուսի ներթափանցումից:  

Փաստորեն աշխարհի 200-ից ավելի երկրներում վարակի տարածման համար էլ են մեղավոր Փաշինյանը և Ռևազյանը: Աշխարհի բոլոր հատուկ ծառայությունները հետաքննություններ են անցկացնում՝ հասկանալու, թե կա արդյոք հանցավոր միտում վարակի տարածման մեջ, բայց փեսա Միշիկի աշխատակիցն ինքնուրույն գտել է մեղավորներին: Մնում է իր «հետաքննությամբ» կիսվի ԿՀՎ-ի, ՖՍԲ-ի, Մոսադի և մյուսների հետ:

Պատահական չէ, որ նախկին ռեժիմի ներկայացուցիչները հատկապես փորձում են վարկաբեկել լոուքոսթերների մուտքը Հայաստան: Վարակը հաղթահարվելու է, ժամանակի ընթացքում Հայաստան սկսելու են գալ հազարավոր զբոսաշրջիկներ, հայաստանցիներն իրենք են շրջագայելու, և դա լավագույն ապացույցն է լինելու, թե որքան ապաշնորհ ու վնասակար գործունեություն են տարածել նախկին իշխանությունները: Այն, ինչից հարևան վրացիները օգտվում են արդեն տարիներ շարունակ, հնարավոր եղավ հայաստանցիների համար միայն ապիկար ռեժիմի մերժման արդյունքում:  

Մրմռալու պատճառն ակնհայտ է, և Միհրան Հակոբյանին հանձնարարված է ընդամենը քորել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1184 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ