...

Փաստորեն կա անդրշիրիմյան կյանք

Փաստորեն կա անդրշիրիմյան կյանք

«Դուք հիմա էլ ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի՞ վրա: Իսկ մտքներովդ անցե՞լ է, որ քաղաքական կուսակցությունը կարող է քաղաքական մտահոգություններ ունենալ երկրում ստեղծված աղետալի վիճակի առթիվ ու քաղաքական գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին, այն է՝ պետության կառավարումը գցել եք ոտքներիդ, և ձեր իսկ անփութության ու հանցավոր անգործության հետևանքով ժողովրդը հայտնվել է մահերի և սովի ճիրաններում:

Թե՞ բոլորի հետ հարաբերվելու ձեր միակ իմացած ձևը շանտաժն ու քրեական հետապնդման սպառնալիքներն են:
Ե՞րբ եք հասկանալու, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, ավելի շուտ՝ տանում է, բայց ընդամենը մեկ տեղ՝ քաղաքական գերեզմանոց: Ձեր քաղաքական գերեզմանոցը».
 ֆեյսբուքյան գրառման հեղինակը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանն է:

«ՉԻ». Հակոբյանի գրառումն իրականում շատ կարևոր է, և պետք չէ անտեսել միայն այն պատճառով, թե ով է հեղինակը: Փաստորեն, կարելի է արդեն մեծ հավանականությամբ ասել՝ կա անդրշիրիմյան կյանք: Քաղաքական մահկանացուն կնքածն այնքան էլ «մահացած» չէ և այսօր հեռուստաընկերության համասեփականատեր է:

Բայց դա ամենևին չի նշանակում, որ նրա մոտ ամեն ինչ նորմալ է: Այս կարգի ինքնախոստովանությունը և ինքնախարազանումը կարող է երկրորդ անգամ «սպանել» Միհրան Հակոբյանին:

Հիմա տեսեք. եթե այս գրառումը զետեղվի որևէ լրատվականում, սակայն ներկայացվի ուրիշ ամսաթվով, ասենք՝ 2015 թվականի փետրվարի 15, կգտնվի՞ մեկը, որը կկասկածի՝ խոսքը գնում է հանրապետական ոհմակի մասին, որը հարձակվել էր Ծառուկյանի վրա: Իհարկե՝ ոչ, որովհետև հանրապետականը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ոհմակի տրամաբանությամբ հարձակվեցին ԲՀԿ-ի առաջնորդի վրա՝ օգտագործելով շանտաժը և քրեական հետապնդման սպառնալիքները: Հակոբյանը, չգիտես ինչու, մոռացել է նաև նշել ունեզրկելու էպիզոդը:

Սպառնալիքների մեջ իր ուրույն տեղն ուներ Հակոբյանի շեֆի՝ Միքայել Մինասյանի կոնկրետ ախորժակը՝ տիրանալու Ծառուկյանի ակտիվներին՝ «Արարատցեմենտին», կոնյակի գործարանին և «Կենտրոն» հեռուստաընկերությանը: Եվ ազգի դարդերով մտահոգված Ծառուկյանը այդ ակտիվները կարողացավ պահպանել՝ չտեսնված ստորացման պայմաններ ընդունելով:

Ներկայիս իշխանությունը իսկապես պետք է անսա արդեն մի անգամ քաղաքական գերեզմանոցում հայտնված ուժի խորհուրդներին: Պետք չէ բավարարվել, որ Ծառուկյանը հերթական անգամ փակի քաղաքական էջը: Պետք է ստիպել, որ փակելուց առաջ խոստովանի՝ ո՞ւմ ցուցումով է ստեղծել կուսակցություն, ինչո՞ւ է տարիներ շարունակ հիմարացրել ժողովրդին, ի՞նչ սխեմաներով է հարստացել և այդ հարստությունը պահպանելու համար ի՞նչ հանցագործությունների է գնացել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1009 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ